Ընտրակաշառքի գումարը տվել է Արտակ Սարգսյանը, իսկ նախկին թաղապետը փայ է մտել. «ՉԻ»
POLITICS«Չորրորդ իշխանություն» թերթը գրում է.
«ՉԻ» տեղեկություններով՝ Արաբկիր վարչական շրջանի նախկին ղեկավար, ներկայումս Երեւանի քաղաքապետարանի կոմունալ բաժնի պետ Հրայր Անտոնյանն Արաբկիրի թաղապետարանի աշխատակիցների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ Երեւանի ավագանու ընտրությունների ժամանակ ՀՀԿ-ի պոտենցիալ ընտրողներին 5000 դրամ են բաժանելու:
«ՉԻ» աղբյուրների փոխանցմամբ՝ աշխատակիցները ճշտել են, որ Անտոնյանը պետք է բաժաներ 15 հազար դրամ, մինչդեռ մնացած 10 000-ը նա «խնայել է»:
Ի դեպ, Արաբկիրի համար նախատեսված ընտրակաշառքի գումարը տվել է հերթական անգամ պատգամավոր դարձած Արտակ Սարգսյանը՝ ՍԱՍ-ի Արտակը»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:
1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
A Birthday in Italy with Unibank
3
“The people of Stepanavan will show through their votes that every attempt to deceive them with vide...
4
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
5
Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17



