Արամ Սարգսյանը չի ցանկանում ղեկավարել «Ելք» խմբակցությունը. այստեղ նրբություն կա. «Հրապարակ»
POLITICS«Հրապարակ» թերթը գրում է. «Ելք» դաշինքը երեկ ավարտեց քարոզարշավը։ Ելույթները հնչեցին ռոք համերգի ընթացքում։ Ի դեպ, «Ելքի» ԱԺ խմբակցության ղեկավարի ու քարտուղարի հարցը կորոշվի Երեւանի ավագանու ընտրություններից հետո։
Տեղեկություններ կան, որ Արամ Սարգսյանը ցանկություն չունի ղեկավարել խմբակցությունը եւ որոշել է առաջնությունը տալ երիտասարդներին։ Իսկ դա նշանակում է, որ ընտրությունը Նիկոլ Փաշինյանի եւ Էդմոն Մարուքյանի միջեւ է։
Մի նրբություն էլ կա․ եթե ԱԺ խմբակցության ղեկավարն ընտրվի «Քաղաքացիական պայմանագրից», այսինքն՝ լինի Նիկոլ Փաշինյանը, ապա Երեւանի ավագանու խմբակցության ղեկավարը կլինի «Լուսավոր Հայաստան» կամ «Հանրապետություն» կուսակցությունից»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:
1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
A Birthday in Italy with Unibank
3
“The people of Stepanavan will show through their votes that every attempt to deceive them with vide...
4
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
5
Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17



