Թուրքիայում ձերբակալվել է ընդդիմադիր թերթի ինտերնետային կայքի գլխավոր խմբագիրը
INTERNATIONAL NEWSԹուրքիայի ընդդիմադիր «Ջումհուրիեթ» պարբերականի ինտերնետային կայքի գլխավոր խմբագիր Օղուզ Գյուվենը ձերբակալվել է: Այս մասին հայտնում է թուրքական Diken լրատվամիջոցը: Իր ձերբակալման մասին Գյուվենը հայտնել է թվիթերյան միկրոբլոգի միջոցով: Թե որն է ձերբակալման պատճառը, չի հաղորդվում:
2016 թվականի հոկտեմբերի 31-ին թուրքական իրավապահ մարմինները գործողություն են իրականացրել «Ջումհուրիեթ»-ի աշխատակիցների նկատմամբ` խուզարկելով նրանց տներն ու առգրավելով համակարգիչները:
Ձերբակալվել, ապա կալանավորվել էր 13 մարդ, այդ թվում և պարբերականի գլխավոր խմբագիր Մուրադ Սաբունջուն: Ընդդիմադիր պարբերականի լրագրողների դեմ գործողությունն իրականացվել է «ահաբեկչական խմբավորման անդամ չլինելով խմբավորման անունից գործողություն ծավալելու» մեղադրանքով:
1
A Birthday in Italy with Unibank
2
Unibank Receives B++ Sustainability Alignment Rating from Agents for Impact GmbH
3
Ucom Supported Yerevan Conservation Symposium 2026 as Strategic Partner
4
Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17
5
Idram and IDBank Participated in the Opening of My Forest Armenia’s Pavilion at COP17



