Նախորդ տարվա համեմատությամբ տարեսկզբին գրանցված ծնունդների քանակը նվազել է
SOCIETYԱզգային վիճակագրական ծառայությունը հրապարակել է հայաստանյան՝ 2017 թ. առաջին երեք ամիսների ժողովրդագրական պատկերը, ինչի համաձայն` 2017 թ. հունվար–մարտին գրանցված կենդանի ծնունդները 2016 թ. նույն ժամանակաշրջանի համեմատ նվազել են 6,5%–ով, իսկ մահվան դեպքերն ավելացել են՝ 3,8%–ով: 2017 թ. հունվար–մարտին կենսունակության գործակիցը՝ ծնվածների և մահացածների հարաբերակցությունը, կազմել է 106,2%, նախորդ տարվա նույն ժամանակաշրջանում արձանագրված 117,8% համեմատ:
2017 թ. հունվար–մարտին, ինչպես և 2016 թ. հունվար–մարտին, արձանագրվել է 0–1 տարեկան երեխաների մահվան 74 դեպք, սակայն մանկական մահացության գործակիցը հազար կենդանի ծնվածի հաշվով 2016 թ. նույն ժամանակաշրջանի համեմատ աճել է 0,6 պրոմիլային կետով և կազմել է՝ 8,7 պրոմիլ: 2017 թ. հունվար–մարտին հանրապետությունում արձանագրվել է 0–4 տարեկան երեխաների մահվան 87 դեպք, որի կառուցվածքում մինչև 1 տարեկան երեխաների մահացության դեպքերը կազմել են 85,1%: Մինչև 5 տարեկան երեխաների մահացության գործակիցը կազմել է 10,2%, տղա երեխաների շրջանում` 9,2%, իսկ աղջիկների` 11,3%:
2017 թ. հունվար–մարտին հղիության հետ կապված բարդություններից, ծննդյան և հետծննդյան ժամանակահատվածում գրանցվել է մայրական մահացության 1 դեպք, իսկ մայրական մահացության գործակիցը կազմել է 11,7 միավոր:
2017 թ. հունվար–մարտին գրանցված ամուսնության դեպքերը 2016 թ. հունվար–մարտի համեմատ նվազել են 7,4%–ով, իսկ ամուսնալուծության դեպքերն աճել են` 14,2%–ով:
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
3
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
4
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
5
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...



