Գրականության բնագավառում Նոբելյան մրցանակը շնորհվել Է բելառուս գրող Սվետլանա Ալեքսիեւիչին
SOCIETYԳրականության բնագավառում 2015 թվականի Նոբելյան մրցանակը հոկտեմբերի 8-ին շնորհվել Է բելառուս գրող Սվետլանա Ալեքսիեւիչին: Այդ մասին, հայտարարել Է Շվեդիայի Գիտությունների թագավորական ակադեմիայի մշտական քարտուղար Սառա Դանիուսը:
Բելառուս գրող եւ լրագրող Սվետլանա Ալեքսիեւիչը բուքմեյքերների կողմից որպես Նոբելյան մրցանակի հավակնորդներից մեկը, նշվում Էր արդեն 2013 թվականին: Բայց այդ տարի պարգեւն ստացավ կանադացի գրող Էլիս Մանրոն: Ալեքսիեւիչի գրչին են պատկանում «Պատերազմը կանացի դեմք չունի», «Ցինկե տղաները», «Չեռնոբիլյան աղոթք» գեղարվեստական-վավերագրական գրքերը եւ այլ ստեղծագործություններ: Ալեքսիեւիչն արդեն ստացել Է Ռեմարկի մրցանակը (2001 թվական), Քննադատության ազգային մրցանակը (ԱՄՆ, 2006 թվական) եւ այլ մրցանակներ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
1
IDBank has issued perpetual coupon bonds for the first time
2
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
3
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
4
Ucom – Main Sponsor of the 21st International Microelectronics Olympiad
5
Create your Visa Digital from Unibank for purchases and transfers



