Թրամփը ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին կժամանի 1000 մարդուց բաղկացած պատվիրակության հետ
INTERNATIONAL NEWS ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի առաջին այցը Բրյուսել ՆԱՏՕ-ի՝ մայիսի 25-ի գագաթնաժողովին կլինի երկօրյա, նրա պատվիրակության կազմում կլինի շուրջ հազար մարդ: Այս մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է La DerniՌre Heure թերթը՝ վկայակոչելով կառավարական աղբյուրներ:
«ԱՄՆ-ի նախագահը Բելգիայի մայրաքաղաք կժամանի մայիսի 24-ի երեկոյան եւ անմիջապես կմեկնի The Hotel հյուրանոց: Մայիսի 25-ին նախագահը Պալատում կայցելի բելգիացիների թագավոր Ֆիլիպին եւ կհանդիպի (վարչապետ) Շառլ Միշելի հետ, ինչից հետո պլանավորված են նրա երկկողմ եւ բազմակողմ հանդիպումները ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակներում: Մայիսի 25-ի երեկոյան նրա ինքնաթիռը կմեկնի Սիցիլիա (որտեղ կկայանա «յոթնյակի» գագաթնաժողովը): Միացյալ Նահանգների պատվիրակության կազմում կլինի 1000 մարդ»,- գրել Է թերթը:
Բացի դրանից, ինչպես ՏԱՍՍ-ին հայտնել Է Եվրամիության ինստիտուտների մի աղբյուր, նախատեսված են Թրամփի հանդիպումները Եվրամիության նախագահ Դոնալդ Տուսկի եւ Եվրահանձնաժողովի ղեկավար Ժան Կլոդ Յունկերի հետ:
1
Business registration is now available at Unibank
2
Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run.
3
Unibank and "Vanq" Charity Fund Support Wheelchair Basketball Exhibition Game in Yerevan
4
Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in Armenia
5
Armenia’s Largest QR Payment Systems to Collaborate: ArcaQR – IdramNet



