Բյուրեղավան-Նուռնուս ավտոճանապարհի ՃՏՊ-ից տուժածի վիճակը գնահատվում է բավարար
SOCIETYԲյուրեղավան-Նուռնուս ավտոճանապարհին տեղի ունեցած ՃՏՊ-ի հետևանքով տուժածի առողջական վիճակը գնահատվում է բավարար:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Արտակարգ իրավիճակների նախարարությունից տեղեկացրին, որ մայիսի 11-ին ժամը 23:49-ին ահազանգ է ստացվել, որ տեղի է ունեցել ՃՏՊ և կա տուժած:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ «ՎԱԶ 2101» մակնիշի 57 LO 166 պետհամարանիշով ավտոմեքենան շրջվել է: Վարորդը՝ 1988 թ. ծնված Ռ. Մ.-ն տեղափոխվել է Բյուրեղավանի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և իրականացրել ճանապարհի լվացման աշխատանքներ:
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
3
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
4
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
5
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...



