Մակրոնի թիմը պատրաստ Է բանակցություններ վարել «Հանրապետականների» հետ
INTERNATIONAL NEWS Ֆրանսիայի նորընտիր նախագահ Էմանուել Մակրոնի թիմը պատրաստ Է բանակցություններ վարել երկրի հիմնական պահպանողական կուսակցության՝ «Հանրապետականների» հետ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով Մակրոնի ներկայացուցիչ Առնո Լերոյին:
«Հանրապետականների մեջ կա մի խումբ, որի անդամներն ասում են. «Մենք ցանկանում ենք օգտակար լինել երկրին, բայց «մակրոնացում» չենք ցանկանում: Լինելով պատասխանատու մարդիկ՝ մենք բաց ենք քննարկումների համար: Ես դռները բաց եմ պահում»,-հայտարարել Է Լերոյը՝ ելույթ ունենալով ֆրանսիական BFM TV հեռուստաալիքի եթերում:
Մայիսի 11-ին Էմանուել Մակրոնի կողմից ստեղծված «Հառա՛ջ, հանրապետություն» շարժումը ներկայացրել Է հունիսին կայանալիք խորհրդարանական ընտրությունների թեկնածուների առաջին ցուցակը: Դրա մեջ մտել Է 428 մարդ՝ հավասար քանակությամբ կանայք ու տղամարդիկ: Թեկնածուների 52 տոկոսի համար քաղաքականությունը նոր զբաղմունք Է, եւ նրանք երբեք չեն մասնակցել ընտրություններին:
Գործակալության տվյալներով՝ շարժման կողմից հրապարակված ցուցակում տեղ են գտել «Սոցիալիստական կուսակցության» մի քանի կողմնակիցներ, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
1
The Power of One Dram to ‘’Vahe Meliksetyan’’ Foundation
2
IDBank supports the Opening Event of Wizz Air’s “Let’s Get Lost” Campaign
3
Grant Akopian has been elected to the AmCham Board
4
EIB Group and Ameriabank strengthen support for Armenian businesses through EU-backed guarantee
5
Unibank was a partner of the international forum “Yerevan Dialogue”



