Պայթյուն Է որոտացել Հռոմի կենտրոնում. ANSA
INTERNATIONAL NEWS Պայթյուն Է տեղի ունեցել Հռոմի կենտրոնական շրջաններից մեկում, ինչը մասին հայտնել Է ANSA գործակալությունը: Պատահարի վայրում աշխատում են հրշեջ հաշվարկները եւ ոստիկանությունը: Պայթյունի հետեւանքով տուժածներ չկա, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Առաջին տվյալների համաձայն, պայթել Է ինքնաշեն պայթուցիկ սարք, որը դրված Է եղել երկու ավտոմեքենաների միջեւ: Արտակարգ պատահարը տեղի Է ունեցել Ավենտինո կենտրոնական շրջանի փոստատան մոտ: Հարակից ամբողջ տարածքը շրջապատված Է, պատահարի մանրամասները պարզվում են:
Ոստիկանությունը չի բացառում, որ կարող Էր պայթել ինչպես ինքնաշեն ռումբ, այնպես Էլ պրոֆեսիոնալ կերպով պատրաստված պայթուցիկ սարքը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
1
A Birthday in Italy with Unibank
2
Unibank Receives B++ Sustainability Alignment Rating from Agents for Impact GmbH
3
Ucom Supported Yerevan Conservation Symposium 2026 as Strategic Partner
4
Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17
5
Idram and IDBank Participated in the Opening of My Forest Armenia’s Pavilion at COP17



