Չինաստանն իր շուկան կբացի ամերիկյան ընկերությունների առջեւ
INTERNATIONAL NEWS Չինաստանն իր շուկան կբացի ամերիկյան վարկանիշային ընկերությունների եւ վարկային քարտերի գործարկուների առջեւ, ինչպես նաեւ վերստին կսկսի ԱՄՆ-ից ներմուծել հեղուկացված գազ եւ տավարի միս՝ երկու երկրների միջեւ առեւտրի վերաձեւաչափման շուրջը համաձայնություններին համապատասխան, որոնք Դոնալդ Թրամփը եւ Սի Ցզինպինը ձեռք են բերել վերջինիս ԱՄՆ կատարած այցի ժամանակ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով BBC-ին:
Չինաստանն ԱՄՆ-ի համար կբացի իր շուկաները երկու երկրների միջեւ առեւտրական հարաբերությունների վերաձեւաչափման հարյուրօրյա պլանի շրջանակներում, որը Թրամփը եւ Սին հաստատել են ապրիլին: Միջոցները, որոնք կընդունվեն պլանի առաջին փուլի շրջանակներում, մանրամասն նկարագրված են ԱՄՆ-ի պրոֆիլային գերատեսչության հայտարարության մեջ:
Չինաստանին հեղուկացված գազի ապագա մատակարարումների ծավալների վերաբերյալ հայտարարության մեջ ասված չԷ. պարտավորագրերը տակավին կնքված չեն: Դրանց պայմանները կանխավ կորոշվեն առանձին՝ մատակարարների եւ գնորդների առեւտրային շահերին համապատասխան, ասված Է հայտարարության մեջ:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը եւ ՉԺՀ-ի նախագահ Սի Ցզինպինն ԱՄՆ-ում հանդիպել են ապրիլին եւ քննարկել գլխավորապես Չինաստան ամերիկյան արտահանման ավելացման եւ այն պակասուրդի կրճատման միջոցները, որն ԱՄՆ-ն ունի ՉԺՀ-ի հետ առեւտրի բնագավառում:
Վերջերս Economist հանդեսում հրապարակված հարցազրույցում Թրամփը հայտարարել Է, որ իրենց հանդիպումը շատ արդյունավետ Է եղել: «Ես գործ ունեմ մի մարդու հետ, որն ինձ շատ դուր Է գալիս: Ինձ թվում Է՝ ես Էլ նրան եմ շատ դուր գալիս,- ասել Է Թրամփը:- Նա գերազանց տղա Է»:
1
IDBank’s Nor Nork branch has reopened
2
Team and the French University in Armenia Help 120 Students Gain Real-World Experience
3
The Power of One Dram — to Mathemik NGO
4
With the Support of AraratBank, KardaLove 5th Anniversary Festival Returns in a New Format
5
Winter adventures continue at Myler: Idram&IDBank



