Սիրիացի զինվորականները միաժամանակ 30 հարսանիք են արել Հալեպում
INTERNATIONAL NEWSՍիրիացի զինվորականները միաժամանակ 30 հարսանիք են արել Հալեպում: Ինչպես հայտնել Է ՏԱՍՍ-ի թղթակիցը, մի քանի զինվորներ հանդիսությանը ժամանել Էին առաջնագծից:
«Մենք ցանկանում ենք ցույց տալ, որ կյանքը մեր երկրում շարունակվում Է: Բայց այսօր Էլ մենք զինվորական համազգեստով ենք: Ցանկացած պահի պատրաստ ենք վերադառնալ առաջնագիծ: Իսկ կոստյում կհագնենք, երբ Սիրիայում պատերազմն ավարտվի»,-պատմել Է Օմար Հաջարը:
Հարսանեկան ավտոշարասյունը՝ ոստիկանության ուղեկցությամբ, անցել Է քաղաքով: Ավտոերթի ընթացքում ճանապարհները փակվել Էին անվտանգության նակատառումներով: Նորապսակներն այցելել են նաեւ Հալեպի պատմական թաղամասեր, որտեղ բոլորովին վերջերս մարտեր Էին ընթանում:
1
Ucom Expands International Roaming Capabilities
2
Ucom Supports the Second Phase of ArmDrone’s FPV Drone Educational Program
3
"Urgently Confirm Your Card Details": IDBank Warns of Hotel Booking Scams
4
Mher Ananyan joins Unibank's Management Board
5
Results of the Junius Tournament Announced: The Next Round Ahead



