Մակրոնի շարժումը նախկին վարչապետ Վալսին չներառեց ընտրությունների թեկնածուների ցուցակում
INTERNATIONAL NEWS Ֆրանսիայի նորընտիր նախագահ Էմանունել Մակրոնի կողմից ստեղծված «Հառաջ, հանրապետություն» շարժումը հանրապետության նախկին վարչապետ Մանուել Վալսին չի ներառել հունիսին կայանալիք խորհրդարանական ընտրությունների թեկնածուների ցուցակում, սակայն մտադիր չԷ իր հավակնորդին առաջադրել այն ընտրատարածքում, որտեղ իր թեկնածությունն Է քվեարկության դնելու Վալսը:
Ավելի վաղ սոցիալիստ Վալսը հայտարարել Էր Ազգային ժողովի (Ֆրանսիայի խորհրդարանի ստորին պալատի) ընտրություններում իր թեկնածությունը Մակրոնի շարժումից առաջադրելու մտադրության մասին: Դրանից հետո Սոցիալիստական կուսակցությունն սկսել Է քննարկել նրան կուսակցության շարքերից հեռացնելու հարցը: Մայիսի 11-ին «Հառաջ, հանրապետությունը» ներկայացրել Է թեկնածուների առաջին ցուցակը: Շարժման գլխավոր քարտուղար Ռիշար Ֆեռանը ճշտել Է, որ նրանց թվում Վալսը չի լինի:
Նշվում Է, որ Վալսը մտադիր Է որպես անկախ թեկնածու ընտրությունների գնալ մայրաքաղաքի Իլ դը Ֆրանսի տարածաշրջանի Էսոնի դեպարտամենտում, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
1
Business registration is now available at Unibank
2
Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run.
3
Unibank and "Vanq" Charity Fund Support Wheelchair Basketball Exhibition Game in Yerevan
4
Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in Armenia
5
Armenia’s Largest QR Payment Systems to Collaborate: ArcaQR – IdramNet



