Շրջանառությունում առկա կանխիկ ՀՀ դրամն ավելացել է
SOCIETYՀայաստանում շրջանառությունում առկա կանխիկ ՀՀ դրամը 2017 թվականին մարտին կազմել է 399 մլրդ 545 մլն: Ինչպես տեղեկացնում է ՀՀ կենտրոնական բանկը, փետրվարին այն կազմում էր 364 մլրդ 536 մլն դրամ: Մեկ ամսվա ընթացքում շրջանառությունում առկա կանխիկ ՀՀ դրամն ավելացել է 35 մլրդ 9 մլն դրամով: 20 16 թվականին մարտի համեմատ այն ավելացել է 81 մլրդ 281 մլն-ով: Նախորդ տարվա մարտին ՀՀ դրամի կանխիկ շրջանառությունը կազմել էր 318 մլրդ 264 մլն:
Ընդհանուր փողի բազան այս տարվա մարտին կազմել է 950 մլրդ 635 մլն դրամ, իսկ նախորդ տարվա մարտին` 874 մլրդ 198 մլն: Մեկ տարվա ընթացքում փողի բազան ավելացել է 76 մլրդ 437 մլն դրամով: 2017 թվականի փետրվարին փողի բազան կազմել էր 917 մլրդ 920 մլն` մարտի ցուցանիշին զիջելով 32 մլրդ 715 մլն դրամով:
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
3
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
4
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
5
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...



