Պորոշենկոն ԵՄ-ի հետ անայցագիր ռեժիմը որակել Է «ապահարզան Ռուսական կայսրության հետ»
INTERNATIONAL NEWSՈւկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն հայտարար Է, որ, Եվրամիության հետ անայցագիր ռեժիմ ստանալով՝ Ուկրաինան վերջնականապես «ձեւակերպեց իր ապահարզանը Ռուսական կայսրության հետ»: «Ես կասեի, որ այսօր Ուկրաինան վերջնականապես ձեւակերպեց իր ապահարզանը Ռուսական կայսրության հետ»,- մայիսի 11-ին հայտարարել Է Պորոշենկոն Ուկրաինայի «1+1» հեռուստաալիքին տված հարցազրույցի ժամանակ:
Ուկրաինայի նախագահը նաեւ ասել Է, որ անայցագիր ռեժիմն «Ուկրաինային վերադարձնում Է պատմական տեղը եվրոպական երկրների կազմում»:
Եվրամիության Նախարարների խորհուրդը մայիսի 11-ին հավանություն Է տվել այն որոշմանը, որի համաձայն Ուկրաինայի քաղաքացիներին ԵՄ-ի անդամ երկրների տարածք անայցագիր մուտքի իրավունք Է տրվում կես տարվա ընթացքում 90 օրվանից ոչ ավելի ժամկետով, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
1
A Birthday in Italy with Unibank
2
Unibank Receives B++ Sustainability Alignment Rating from Agents for Impact GmbH
3
Ucom Supported Yerevan Conservation Symposium 2026 as Strategic Partner
4
Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17
5
Idram and IDBank Participated in the Opening of My Forest Armenia’s Pavilion at COP17



