Մոսկվան Վաշինգտոնի հայեցողությանն Է թողնում աշխատանքի երկկողմ ձեւաչափերի ընտրությունը. Լավրով
INTERNATIONAL NEWSՌուսաստանը ԱՄՆ-ի հայեցողությանն Է թողնում երկկողմ հարաբերությունների զարգացման համար աշխատանքի ձեւաչափերի ընտրությունը. ինչպես նաեւ հարաբերությունների նորմալացման տեմպը: Այդ մասին ամերիկյան Ֆերբանքսում հայտարարել Է ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը:
«Հաշվի առնելով այն, որ ԱՄՆ-ում այժմ նոր վարչակազմ Է, մենք Դոնալդ Թրամփի եւ նրա աշխատակիցների հայեցողությանն ենք թողնում այն հարցը, թե ինչ ձեւաչափերով Է ավելի հարմար զարգացնել հարաբերությունները Ռուսաստանի Դաշնության հետ»,- ասել Է նա:
«Դոնալդ Թրամփը Սպիտակ տանը կայացած հանդիպմանը հավաստեց հարաբերությունները նորմալացնելու իր տրամադրվածությունը, մենք պատրաստ կլինենք գործել այն չափով եւ այնքան արագ, որքան դա հարմար կլինի վարչակազմի համար, որը դեռեւս ձեւավորում Է իր թիմը, այդ թվում՝ արտաքին քաղաքական»,- նշել Է նախարարը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
1
A Birthday in Italy with Unibank
2
Unibank Receives B++ Sustainability Alignment Rating from Agents for Impact GmbH
3
Ucom Supported Yerevan Conservation Symposium 2026 as Strategic Partner
4
Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17
5
Idram and IDBank Participated in the Opening of My Forest Armenia’s Pavilion at COP17



