Yerevan, 03.May.2026,
00
:
00
BREAKING


5-ամյա հայուհի Գայանային որդեգրած ամերիկուհու հուզիչ պատմությունը

PHOTO

Blognews.am-ը գրում է.

Վերջերս ամերիկուհի Քրիսթլ Քափփերը հոդված է հրապարակել իր ընտանիքի և իրենց որդեգրած աղջկա՝ Գայանայի մասին:

«Մի րոպե, այսինքն՝ դա իմանալով հանդերձ՝ դու գնացել ես այդ քայլի՞ն»: Այսպես ասաց ընկերներիցս մեկը, ում հետ վերջերս եմ ծանոթացել, իսկ ես պատասխանեցի. «Իսկ դո՞ւ ինչ կանեիր, եթե նույնը քո աղջկա հետ պատահեր»: Նա մի քանի վայրկյան լուռ նայեց ինձ, ապա շշնջաց. «Դու ու ամուսինդ ուղղակի սուրբ եք»:

Այս կնոջ մտահոգություններն այն մասին էին, որ մենք որդեգրել ենք 5-ամյա Գայանային, ով Հայաստանից է, ի ծնե ունի նյարդային խողովակի ճեղքվածք, գլխուղեղային ջրակալում և սկոլիոզ: Նրա մոտ աճի հորմոն գրեթե չի արտադրվում, ինչի պատճառով համարյա 6 տարեկան հասակում նա ֆիզիկապես իր 15 ամսական եղբոր չափ է: Գայանան ինքնուրույն չի կարողանում կանգնել կամ քայլել. նրան շուրջօրյա բժշկական խնամք է հարկավոր:Image may contain

Ես ու ամուսինս՝ Նիքը, երիտասարդ ենք, կրթված, եղել ենք աշխարհի տարբեր ծայրերում, կարճ ասած՝ միջին խավի մարդիկ ենք: Նիքը ծառայում է ռազմական օդային ուժերում, ու այդ պատճառով հազվադեպ ենք իրար գլխի հավաքվում, պարբերաբար տեղափոխվում ենք, մի տեղից մյուսը գնում… Շատ ենք սիրում մրցավազքերի գնալ. ակտիվ կյանք ենք վարում (Նիքը երազում է մի օր մասնակցել American Ninja Warrior ժամանցային ծրագրին): Բացի այդ՝ երեխա որդեգրելով մենք ամբողջությամբ ծախսեցինք մեր խնայողությունները: Կարծում եմ՝ կարիք չկա խոսելու այն մասին, որ մեր նոր «չաչանակին» որդեգրելուց առաջ էլ բավականին զբաղված էինք մեր երեք 3-8 տարեկան երեխաներով (մանավանդ, որ տեղյակ էինք նրա ֆիզիկական վիճակի մասին):Image may contain

Մեր ընտանեկան պատմությունն իմանալուց հետո շատերի կողմից հաճախ արժանանում ենք անհարկի քծնանքի կամ նկատում նրանց դեմքի կասկածամիտ ու չհավատող արտահայտությունները: Մարդիկ ուղղակի չեն կարողանում համակերպվել այն մտքի հետ, որ մենք ինքներս ենք որոշել գնալ այս քայլին ու անգամ վճարել ենք այսպիսի կյանք ունենալու համար: Միգուցե արդեն պետք է սովորած լինեի, քանի որ միշտ ականատես եմ եղել, թե քույրերիս որդեգրելու համար ինչպես էին բոլորը ծնողներիս գովեստի խոսքեր շռայլում:

Բայց չէ, ինձ համար դա նորմալ չէ: Ահա թե ինչու:

Եկեք անկեղծ լինենք. ես ու Նիքը բազմաթիվ թերություններ ունեցող զույգ ենք: Հաճախ ենք վիճում, թե ինչպես պետք է պատժել երեխաներին: Երբեմն անգամ բարկությունից բղավում ենք: Մի անգամ այնքան զբաղված էինք, որ Գայանային մասնագետի մոտ տանելիս մոռացել էինք վերցնել նրա ուղեգիրը: Գայանան իսկապես շատ համովիկ երեխա է, բայց դա միշտ չէ, որ կոմպենսացնում է մեր դյուրագրգիռությանը: Մենք հայերեն չգիտենք, ոչ էլ նախկինում որդեգրելու փորձ ունենք:Image may contain

Գայանային որդեգրելիս իսկապես շատ էինք վախենում: Ես ու Նիքն ի սկզբանե գիտեինք, որ ինչպես մենք ենք իրար համար ստեղծված եղել, այդպես էլ Գայանան պետք է մեր ընտանիքի անդամը լիներ: Բայց սա չի նշանակում, որ ամեն ինչ այդքան հեշտ էր:

Դե, բնականաբար, միշտ մտածել ենք այն մասին, որ գուցե դեռ լիովին պատրաստ չենք այդ քայլին գնալու համար: Նաև վախի զգացում ունեինք, թե ինչպիսի զարգացում կունենա Գայանայի առողջական վիճակը, սակայն երբեք չենք մտածել, որ միգուցե չկարողանանք լավ ծնողներ լինել նրա համար:

Ճշմարտությունն այն է, որ ոչ ոք սուրբ չէ. բոլորս էլ գործել ենք սխալ արարքներ և ունենք մեր թերությունները: Այնպես ստացվեց, որ ես ու Նիքն ամեն անգամ մի կաթիլ վախ զգալու դեպքում ասացինք «այո» և հաղթահարեցինք դրանք: Միշտ փորձել ենք առաջ շարժվել, շարունակ փորձել, շարունակ սովորել և ինքներս մեզ բարելավել: Այդ ամենից խուսափելն ու թաքնվելը մեր կողմից Գայանայի հանդեպ գործած ամենամեծ սխալը կլիներ, որը մեզ հաստատ ամբողջ կյանքի ընթացքում կհետապնդեր և երբեք հանգիստ չէր տա:Image may containՎստահ կարող եմ ասել, որ բոլոր նրանք, ովքեր մեզ «սուրբ» են կոչում՝ ասելով, թե իրենք երբևիցե չէին կարող դա անել, իրականում կարող են: Առողջական խնդիրներով երեխա որդեգրելու համար մեզ պատվի արժանացնելով մարդիկ ցանկանում են ասել, որ երբեք չեն անի դա: Ըստ էության՝ դա պատրվակ է նրանց համար, որպեսզի խուսափեն դժվար ուղուց. «Միայն Նիքի և Քրիսթլի նման սուրբ մարդիկ կարող են երեխա որդեգրել, բայց քանի որ ես սուրբ չեմ, նշանակում է՝ չեմ կարող»:

Հենց սա է ամենամեծ խնդիրը. մեզ սուրբ կոչելով՝ մարդիկ փակում են բոլորը դռներն այն երեխաների առաջ, որոնց ներկայությունը իրենց ընտանիքներում կարող է օրհնություն լինել:

Brilliant Performance of Khachaturian’s Piano Concerto by the Thessaloniki Symphony Orchestra — Dedicated to the Memory of the Victims of the Armenian GenocideAraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar “Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone ScamsSoft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26 Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan