Շվեդիայում ներգաղթյալների թվով սիրիացիներն առաջին անգամ առաջ են անցել ֆիններից
INTERNATIONAL NEWSՇվեդիայում ֆինները միգրանտների ամենամեծ խումբն Էին կազմում Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակից ի վեր, սակայն սիրիացիները նրանցից առաջ են անցել: Այդ մասին հայտնել Է Svenska Dagbladet-ը՝ վկայակոչելով Կենտրոնական վիճակագրական բյուրոյի (ԿՎԲ) տվյալները:
«Սիրիացիներն առաջ են անցել: Դա պատմական իրադարձություն Է»,-նշում Է ԿՎԲ-ի աշխատակից Թոմաս Յուհանսոնը:
Նրա խոսքով՝ այս տարվա մարտի դրությամբ, Շվեդիայում բնակվող սիրիական ծագմամբ օտարերկրացիների թիվը կազմել Է 158 հազար այն դեպքում, երբ ֆինները 153 հազար են: Ընդ որում վիճակագրության մեջ չեն մտնում ապաստան տրամադրելու դիմում ներկայացրածները, խոսքը վերաբերում Է միայն երկրում պաշտոնապես գրանցվածներին:
Փորձագետները դրա ակներեւ պատճառը համարում են Սիրիայում շարունակվող պատերազմը: «Վերջին մի քանի տարվա ընթացքում շատ սիրիացիներ են ժամանել: Անցյալ տարի այստեղ 50 հազարից ավելի մարդ Է հաստատվել»,- ասում Է Յուհանսոնը:
Մինչդեռ Շվեդիայում բնակվող ֆիններն ավելի ու ավելի են պակասում, քանի որ մեծամասնությունը որպես աշխատանքային միգրանտներ այս երկիր Էին տեղափոխվել դեռ մինչեւ 80-ական թվականները: Այսօրվա դրությամբ շվեդահպատակների մոտավորապես 18 տոկոսը՝ գործնականում յուրաքանչյուր հինգերորդը, օտարերկրյա ծագում ունի:
Բացի սիրիացիներից ու ֆիններից, առավել խոշոր Էթնիկ խմբերը կազմում են իրաքցիները (136,4 հազար), լեհերը (89,3 հազար) եւ իրանցիները (71,3 հազար): Նախկին Հարավսլավիայից սերվածների թիվը հասնում Է շուրջ 170 հազարի, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
1
Business registration is now available at Unibank
2
Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run.
3
Unibank and "Vanq" Charity Fund Support Wheelchair Basketball Exhibition Game in Yerevan
4
Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in Armenia
5
Armenia’s Largest QR Payment Systems to Collaborate: ArcaQR – IdramNet



