Խորեն Լևոնյանն ու Սոֆի Դևոյանը էքստրեմալ նկարահանումներ են ունեցել ձյունապատ Արագածում
PHOTOTert.am Life-ը գրում է.
Յուքոմ ցանցում գործող «Արմենիա պրեմիում» ալիքի եթերում շարունակվում է «Եղնիկների կածանը» հեռուստասերիալը։ 20 մասանոց ֆիլմի 11–րդ և 12–րդ մասերում դերասանական կազմն էքստրեմալ նկարահանումներ է ունեցել։ Ֆիլմի ստեղծագործական թիմը և տվյալ տեսարանում նկարահանվող դերասանները`Հրաչյա Հարությունյանը, Խորեն Լևոնյանը, Սոֆի Դևոյան կրտսերը, ոտքով հաղթահարել են ձյունապատ Արագածը՝ հասնելով մինչև 2000 մ բարձրության:
Tert.am Life–ի հետ զրույցում Սոֆին պատմեց, որ շատ բարդ էր ոտքով այդքան բարձրանալ առավել ևս` այդպիսի ցուրտ պայմաններում։ «Անգամ այդ դժվարությունները չկարողացան խանգարել մեզ`իրականացնելու նկարահանումները։ Էքստրեմալ պայմաններ մինչև այս էլ եղել են, բայց ոչ այսչափ։ Կարելի է ասել`իմ առաջին նկարահանումներն էր նման պայմաններում։ Մեր օրն անցավ հետաքրքիր և բարձր տրամադրությամբ։ Երգելով ենք բարձրացել սարը։ Ինձ համար շատ հետաքրքիր նկարահանում էր»,– նշեց Սոֆին։
Վերջինիս խոսքով` բարդ տեսարաններ են եղել։ «Մի տեսարան կա, որտեղ ոտքս սայթաքում է և գլորվելով ընկնում եմ։ Դրանից բացի այլ բարդ տեսարաններ էլ կան, բայց չեմ ցանկանում փակագծերը բացել։ Իրականում, վախ չեմ ունեցել։ Կատարել եմ այն, ինչ հանձնարարված է եղել։ Շատ հաճելի է նման պրոֆեսիոնալ թիմի հետ աշխատել»,– հավելեց Սոֆին։
Շարունակությունը՝ այստեղ