Բունդեսվերի ձերբակալված սպաներին կասկածում են զենքի գողության մեջ
INTERNATIONAL NEWSԳերմանիայում բունդեսվերի զինծառայողների կողմից ահաբեկչական հարձակումներ նախապատրաստելու գործով ձերբակալված սպաների խմբին կասկածում են բանակից զենք գողանալու մեջ։ Այս մասին ուրբաթ օրը հայտնել է Spiegel պարբերականը՝ վկայակոչելով սեփական աղբյուրներին, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
Ըստ պարբերականի՝ խոսքը Р8 մարտական ատրճանակի առեւանգման մասին է, որն անհետացել է գերմանա-ամերիկյան զորավարժությունների ժամանակ, 2014 թվականի ամռանը, Բավարիայում։ Զորավարժություններին մասնակցել է նաեւ բունդեսվերի ձերբակալված ավագ լեյտենանտ Մաքսիմիլիան Տ.-ն։ Ներկա դրությամբ հետաքննությունն ակտիվորեն աշխատում է զենքի որոնման շուրջ, հաղորդում է Spiegel-ը։
1
A Birthday in Italy with Unibank
2
Unibank Receives B++ Sustainability Alignment Rating from Agents for Impact GmbH
3
Ucom Supported Yerevan Conservation Symposium 2026 as Strategic Partner
4
Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17
5
Idram and IDBank Participated in the Opening of My Forest Armenia’s Pavilion at COP17



