Ով է «Ազիզյանների» Ազատը. Բորիս Բաղդասարովը՝ անձնականի ու ծրագրերի մասին
PHOTOLife.panorama.am-ը գրում է.
«Ազիզյաններ» սիթքոմը հեռուստադիտողին ներկայացրեց մի շարք երիտասարդ դերասանների, ովքեր առաջին անգամ ներկայանալով այս սիթքոմի շրջանակում, հասցրեցին սիրվել:
Life.panorama.am-ը զրուցել է երիտասարդ դերասան Բորիս Բաղդասարովի հետ, ով ծնվել է Թուրքմենստանում: Մեզ հետ զրույցում 20-ամյա դերասանը պատմեց, որ «Ազիզյաններում» հայտնվել է քասթինգի միջոցով.
«Ես սովորում էի «Աբել Աբելյանի քասթինգ սքուլում», որտեղից էլ տեղեկացա, որ սիթքոմի համար քասթինգ է հրավիրված: Անմիջապես որոշեցի մասնակցել, բայց անկեղծ ասեմ՝ սկզբում գիտեի, թե ժամանակավոր դեր պետք է խաղամ, չգիտեի, թե ուր եմ գնում և ինչ է սպասվելու ինձ, իսկ ավելի ուշ հասկացա, որ խոսքը գլխավոր կերպարի մասին է: Իհարկե, սկզբում անհանգստություն կար, բայց առաջին փորձից սկսած ուժերս կենտրոնացրեցի աշխատանքի վրա՝ մի կողմ թողնելով անհանգստությունը: Հավատացեք՝ առաջին իսկ օրից ավելի շատ վայելել եմ, քանի որ նկարահանումները իսկապես շատ հետաքրքիր են անցնուն: Միշտ մտածել եմ, թե առաջին կերպարս ինչ մթնոլորտում եմ կերտելու և շատ ուրախ եմ, որ ինձ բախտ վիճակվեց նման լուրջ ընկերության հետ աշխատել ու առաջին անգամ ինքնադրսևորվել հենց այստեղ: Ի դեպ՝ ուզում եմ շնորհակալություն հայտնել Հայկ և Արման Մարությաններին ինձ մեծ ուժ ու վստահություն տալու համար, նրանց հետ շատ հեշտ է աշխատելը»,- նշեց Բորիսը:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ: