Լրագրողի աշխատանքը խոչընդոտած կինը դատապարտվեց 2 տարի պայմանական ազատազրկման. «ՀԺ»
SOCIETY«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «2015 թ-ի դեկտեմբերի 6-ի սահմանադրական հանրաքվեի օրը «Ազատության» լրագրողի և օպերատորի աշխատանքը խոչընդոտած Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը մեղավոր ճանաչեց և 2 տարվա պայմանական ազատազրկման դատապարտեց ամբաստանյալ Սիրուշ Հովհաննիսյանին:
Նախագահող դատավոր Դավիթ Գրիգորյանը որոշեց քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածի կիրառմամբ պատիժը պայմանականորեն չկիրառել՝ սահմանելով 1 տարի ժամկետով փորձաշրջան։ Մեղադրող կողմը՝ երեք տարվա ազատազրկում էր պահանջել՝ պատիժը պայմանականորեն չկիրառելու և փորձաշրջան սահմանելու պայմանով»:
Սիրուշ Հովհաննիսյան
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում
Լուսանկարները՝ aravot.am-ի
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
3
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
4
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
5
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...



