2016–ին կենդանաբանական այգի է այցելել 244 հազար մարդ, վճարել` 145 միլիոն դրամ
SOCIETYՀՀ–ում գործող միակ պետական կենդանաբանական այգում 2016 թ. տարեվերջի դրությամբ առկա է եղել 149 տեսակի կենդանի: Կենդանիների գլխաքանակը կազմել է 854: Այս մասին տեղեկանում ենք Ազգային վիճակագրական ծառայության կայքում հրապարակված վիճակագրությունից:
Երևանյան 35 հեկտար զբաղեցնող կենդանաբանական այգում կենդանիների համար նախատեսված կառույցների մակերեսը կազմում է 10 հեկտար, որից ձմեռման համար նախատեսված է 1,5 հեկտարը: Կենդանաբանական այգին ունի հիմնական 78 աշխատակից:
Ըստ վիճակագրության՝ նախորդ տարվա ընթացքում կենդանիներ տեսնելու համար այգի է այցելել 244 հազար 600 մարդ, որոնցից 20 հազար 300–ը որոշ միջոցառումների շրջանակներում կարողացել են անվճար մուտք ունենալ այգի: Ընդհանուր առմամբ, նախորդ տարի այգում իրականացվել է 36 էքսկուրսիա, որից 25–ին մասնակցել են միայն դպրոցականներ: Կենդանաբանական այգում, պարզվում է, նաև դասախոսություններ են ընթերցվել, սակայն բավական քիչ՝ ընդամենը 3–ը, որոնց ունկնդրել է 60 մարդ:
Երևանի կենդանաբանական այգում ցուցադրման ենթակա 149 տեսակի կենդանիներից 20 տեսակ ունենք, որ գրանցված են ՀՀ կարմիր գրքում, ընդհանուր առմամբ՝ 142 կենդանի: Եվս 80 տեսակ կամ 403 կենդանի ընդգրկված է Բնության պահպանության միջազգային միության Կարմիր գրքում: 149 տեսակի կենդանիներից 50–ը թռչուններ են, որից էլ 11 գիշատիչ են:
Նախորդ տարվա ընթացքում այգու ֆինանսական միջոցների մուտքերը կազմել են 448 միլիոն 600 հազար դրամ, որից պետական բյուջեից հատկացվող գումարը կազմել է 273 միլիոն դրամ: Տարվա ընթացքում բնակչությանը մատուցված վճարովի ծառայություններից ստացված գումարը կազմել է 145 միլիոն 500 հազար դրամ, որն ամբողջությամբ մուտքի վճարներից է հավաքագրվել:
ԼԻԼԻ ԹԵՎՈՍՅԱՆ
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
3
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...
4
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
5
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027



