Գյումրիում հանդիսավորությամբ նշվեց Եվրոպայի օրը
SOCIETY«Եվրոպայի օր» ծրագրի շրջանակներում մայիսի 12-ին Գյումրին հյուրընկալեց ԵՄ պատվիրակության ներկայացուցիչներին:
Մինչ միջոցառման մեկնարկը Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանն ընդունեց ՀՀ-ում Եվրամիության պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկուն: Քաղաքապետը ողջունեց «Եվրոպայի օր» ծրագրի շրջանակներում Գյումրի ժամանած պատվիրակությանը: Սամվել Բալասանյանը կարևորեց Գյումրու և Եվրոպական միության միջև արդեն իսկ ձևավորված և հետզհետե ամրապնդվող հարաբերությունները: Եվրոպական միության դեսպան Պյոտր Սվիտալսկին շնորհակալություն հայտնեց ջերմ ընդունելության համար, ապա խոսեց Գյումրու ունեցած պոտենցիալի մասին:
Հայաստանում Եվրոպայի օրեր ծրագրի շրջանակներում ժամը 15:00-ին Գյումրու Թատերական հրապարակում տրվեց բացօթյա միջոցառումների մեկնարկը: Եվրոպայի օրվան նվիրված բացօթյա համերգին ավելի ուշ ելույթ ունեցան Հայկ Պետրոսյանը և բենդը ու Մաշա Մնջոյանը: Այս տարի ևս բացօթյա հանրային միջոցառումների մասնակիցները հնարավորություն ունեցան իմանալու ավելին Եվրոպայի և Հայաստանում Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող ծրագրերի մասին, ծանոթանալու ծրագրերի ձեռքբերումներին և դառնալու դրանց մասնակիցը:
Եվրոպայի օրը նշվում է ամեն տարի Եվրոպայում, խորհրդանշում է խաղաղություն և միասնություն։ Եվրոպայի օրվա երկու տարբեր նշանակություններ կան. մայիսի 5-ին նշվում է Եվրոպական խորհրդի օրը, իսկ մայիսի 9-ին Եվրոպական միության օրը։ Եվրոպական միության օրը, որը նաև հայտնի է Շումանի օր անվամբ։
1
Ucom Promotes Space Engineering Education
2
Unibank’s Perpetual Bonds Were Acquired in Nearly One Day
3
AxelMondrian Wins Three Major International Awards for Branding, PR and Film Production in 2025
4
AraratBank Joins Armenia's New Greening Initiative: 100 Hectares of New Forest within Three Years
5
Team Holding Announces the Launch of Bond Placement. Underwriter - Freedom Broker Armenia



