Թրամփը կարծում է, որ ԶԼՄ-ներն անտեսում են իր ակտիվությունը
INTERNATIONAL NEWSՄիացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ լրատվամիջոցները չեն նկատում իր ակտիվությունը:
«Նրանք ինձ չեն ճանաչում, ես շատ ակտիվ նախագահ եմ: Ես աշխատում եմ Չինաստանի, Ճապոնիայի, Հյուսիսային Կորեայի հետ, զբաղվում եմ մի շարք այլ հարցերով: Օրերս հանդիպել եմ Ռուսաստանի Դաշնության արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Սերգեյ Լավրովի, դրանից հետո՝ Ուկրաինայի արտգործնախարարի հետ: Ես նրանց ասացի. «Տղե՛րք, դուք պետք է հաշտվեք»: Բայց ԶԼՄ-ները լուսաբանեցին միայն ռուս նախարարի այցը»,-բողոքել է Թրամփը Fox News-ին տված հարցազրույցում:
Յոթանասունամյա ղեկավարը հավելել է, որ ցանկանում է չեղարկել լրատվամիջոցների ներկայացուցիչների համար ավանդական ճեպազրույցները, քանի որ դրանց ժամանակ լրագրողներն աղավաղում են իր խոսքը:
1
A Birthday in Italy with Unibank
2
Unibank Receives B++ Sustainability Alignment Rating from Agents for Impact GmbH
3
Ucom Supported Yerevan Conservation Symposium 2026 as Strategic Partner
4
Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17
5
Idram and IDBank Participated in the Opening of My Forest Armenia’s Pavilion at COP17



