Բլատերը, Պլատինին և Վալկեն 90 օրով զրկվել են լիազորություններից
SPORTՖուտբոլի միջազգային ֆեդերացիայի նախագահ (ՖԻՖԱ) Յոզեֆ Բլատերի, Ֆուտբոլի Եվրոպական միության նախագահ Միշել Պլատինիի (ՈՒԵՖԱ) և ՖԻՖԱ-ի գլխավոր քարտուղար Ժերոմ Վալկեի ֆուտբոլային գործունեությունը կասեցվել է 90 օրով: Այս մասին գրում է ՏԱՍՍ-ը: Նախնական տեղեկությունների համաձայն` ժամկետը կարող է փոփÕ �խության ենթարկվել և կարող է երկարաձգվել: Ֆուտբոլային գործունեությունից վեց տարով զրկվել է նաև ՖԻՖԱ-ի նախկին փոխնախագահ Չոն Մոն Ջունը` տուգանվելովց 100 հազար շվեյցարական ֆրանկով: Ավելի վաղ, ՖԻՖԱ-ի շտաբ-բնակարանում խուզարկություն և հարցաքննություններ են իրականացվել: Շվեյցարիայի գլխավոր դատախազությունը կասկածներ ունի, որ 2005 թվականի սեպտեմբերի 12-ին Յոզեֆ Բլատերը Կարիբյան ֆուտբոլային միության հետ պայմանագիր է կնքել, որը բացարձակապես շահեկան չէր ՖԻՖԱ-ի համար: Յոզեֆ Բլատերը նաև կասկածվում է ՖԻՖԱ-ի միջոցների հաշվին Միշել Պլատինիին 2 մլն շվÕ �յցարական ֆրանկ վճարներ կատարելու մեջ: