Yerevan, 23.June.2026,
00
:
00
BREAKING


Ինչպե՞ս ազատվել հորմոնների պատճառով ձեռք բերված ավելորդ քաշից

LIFE

Med.tert.am-ը գրում է.

Գիտեք արդյո՞ք, որ խիստ դիետաներն ու լարված մարզումները ստիպում են օրգանիզմին ավելի ինտենսիվ կերով կուտակել ճարպերը: Շատ հնարավոր է, որ նիհարելու անհաջող փորձերը պայմանավորված են հորմոնալ խանգարումներով, քանի որ բջիջների մակարդակով հենց հորմոններն են կարգավորում ճարպերի այրումը, ուստի որոշ հորմոնների ազդեցությունը վերահսկելով՝ հնարավոր կլինի կանխել և կարգավորել ճարպերի կուտակման գործընթացը:

Ո՞ր խանգարումներ են հանգեցնում հորմոնների պատճառով քաշի ավելացմանը

Հորմոնները վրեահսկում են մեր ախորժակը, նպաստում (կամ վնասում) նյութափոխանակության բարելավմանը: Նրանք են որոշում՝ կուտակե՞լ ճարպերը, թե՞ այրել:

Հարկ է հիշել, որ ճարպային կուտակումներ են առաջանում, եթե

1.      օրգանիզմում բարձր է ինսուլինի մակարդակը,

2.      օրգանիզմում բարձր է հիդրոկորտիզոնի մակարդակը,

3.      օրգանիզմում բարձր է տրիյոդթիրոնինի (Т3) մակարդակը:

Գիտնականները պարզել են, որ կանանց ճարպային բջիջները 9 անգամ ավելի «խելացի» են քան տղամարդկանցը, այդ իսկ պատճառով՝ կանայք շատ ավելի դժվարությամբ են ազատվում ավելորդ քաշից:

3 արդյունավետ ռազմավարություն՝ հորմոնների պատճառով ձեռք բերված ավելորդ քաշից ազատվելու համար

Հորմոնների պատճառով ձեռք բերած ավելորդ քաշից ազատվելու համար անհրաժեշտ չեն խիստ դիետաներ կամ ինտենսիվ վարժություններ. խնդիրը ճարպերն այրող ու դրանց կուտակումը կանխող հորմոններն ակտիվացնելու մեջ է: Միայն այս կերպ հնարավոր կլինի ազատվել որովայնի, ազդրերի և թևերի ճարպաշերտերից:

Հորմոնների պատճառով ձեռք բերած ավելորդ քաշը նվազեցնելու համար անհրաժեշտ է.

· խուսափել սննդային սխալ համադրություններից,

· ընտրել ճիշտ վարժություններ,

· հետևել ավելորդ քաշից ազատվելու համար նախատեսված հատուկ սննդակարգի:

Հորմոնների պատճառով ձեռք բերած ավելորդ քաշից ազատվելու համար անհրաժեշտ է խուսափել սննդամթերքների սխալ համադրումից: Annals of Internal Medicine հրատարակությունը հրապարակե է 24-շաբաթյա մի հետազոտության արդյունքներ, համաձայն որոնց՝ ածխաջրերի օգտագործումը սահմանափակելը արագացնում է քաշի կորուստը, իջեցնում է ավիշում ճարպերի մակարդակը և բարձրացնում է բարձր խտության լիպոպրոտեինների խոլեստերոլի մակարդակը ավելի շատ, քան ճարպերի սահմանափակումը: Մեկ այլ հետազոտություն էլ ցույց է տվել, որ ածխաջրերի քանակի քչացումը թույլ է տալիս 2,2 անգամ շատ քաշ կորցնել, քան ճարպերի գործածությունը նվազագույնի հասցնելը, ուստի նախընտրելի է հետևել ածխաջրերի ցածր քանակությամբ սննդակարգի և չհրաժարվել ճարպերից: Երբ բջիջները սկսեն աշխատել ճարպերն այրելու ռեժիմով, ավելորդ քաշի կորուստը շատ ավելի նկատելի կդառնա:

Ոչ բոլոր վարժություններ են օգնում ազատվել հորմոնների պատճառով առաջացած ավելորդ քաշից

Կարդիոմարզումների կարևորության ու օգտակարության մասին խոսում են ոչ միայն ֆիտնես-մարզիչները, այլև բժիշկները, սակայն վարժությունների այս տեսակը չի նպաստում ճարպերի այրմանը և հանգեցնում են սթրեսային հորմոնների (հատկապես՝ հիդրոկորտիզոնի) մակարդակի բարձրացմանը:

Մետաբոլիկ ուժային մարզումները ճնշում են քաշի ավելացման հորմոնը: Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ երկարարտև մարզումներն ավելի շատ վնաս են հասցնում, քան օգուտ, հատկապես՝ շաքարային դիաբետի, մետաբոլիկ համախտանիշի և հիպոթիրիոզի դեպքում:

Եթե երկարատև կարդիոմարզումները փոխարինել 20 րոպե տևողությամբ ինտանսիվ մետաբոլիկ վարժություններով, ապա հնարավոր կլինի ակտիվացնել ճարպերն այրող 3 հիմնական հորմոն:

Ոչ բոլոր դիետաներն են օգնում ազատվել հորմոնների պատճառով առաջացած ավելորդ քաշից

Մի կողմից՝ ենթադրությունը, որ ճարպերի գործածումը հանգեցնում է նաև դրանց կոտակումների, բնականաբար ճիշտ է, սակայն մյուս կողմից՝ բացարձակապես սխալ: Գոյություն ունի վարժությունների, ամենօրյա գործունեության, նյութափոխանակության գործընթացների համար բավարար էներգիա ստանալու 2 տարբերակ՝ ճարպեր կամ ածխաջրեր: Հենց այս միկրոտարրերն են մեր էներգիայի աղբյուրը: Նույնիսկ սպիտակուցային սնունդը օրգանիզմը նյութափոխանակության ընթացքում վերածում է գլյուկոզայի (ածխաջուր): Հենց սա է պատճառը, որ ճարպերի քիչ քանակության դեպքում մարդը ստիպված կլինի շատ ածխաջրեր օգտագործել՝ էներգիա ստանալու համար, կամ օրգանիզմը կսկսի օգտագործել սպիտակուցները, ինչը կհանգեցնի մկանային զանգվածի կորստի և դանդաղ նյութափոխանակության:

Հետազոտությունները ցույց են տվել, որ սննդակարգում ածխաջրերի փոխարեն ճարպերի օգտագործումը հանգեցնում է ճարպերը կուտակող հորմոնների ճնշմանը, ուստի ճիշտ քանակությամբ ածխաջրերի, ճարպերի ու սպիտակուցների օգտագործումը կօգնի նվազեցնել ավելորդ քաշը:

Ելնելով վերոնշյալից՝ կարելի է եզրակացնել, որ հորմոնների պատճառով ձեռք բերված ավելորդ քաշից կարելի է ազատվել ճիշտ սննդակարգի և վարժությունների շնորհիվ: Բացի այդ, հարկ է նշել, որ սննդակարգի ու ֆիզիկական ակտիվության ընտրության անհատական մոտեցումը անցանկալի ճարպային կուտակումներից ազատվելու ամենաարդյունավետ միջոցը կլինի:

Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run. Moody’s affirms IDBank’s Ba3 rating with a stable outlookUcom’s Sales and Service Center Reopens at 16 Bagratunyats Street Unibank's annual general meeting of shareholders will be held today: the bank's net profit amounted to 9.8 billion drams Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network update”Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1 Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterprise and Green Finance in ArmeniaLove Is… card from Unibank can win a trip to Paris Learn by Playing. A Series of Financial Literacy Games with Idram, IDBank and “Novosti-Armenia”Ucom and the Microsoft Innovation Center Collaborate on Cybersecurity EducationUnisport – Armenian Futsal Cup holder