Yerevan, 23.June.2026,
00
:
00
BREAKING


«Այս մրցույթն ունի մեծ թվով գեյ երկրպագուներ, ովքեր սիրում են բեմում տեսնել իսկական դիվաների». Սերգեյ Գրիգորյան

LIFE

Life.panorama.am-ը գրում է.

Երգիչ Սերգեյ Գրիգորյանը «Եվրատեսիլ» մրցույթը դիտելիս` առաջին հերթին անհանգստանում է իր խաղադրույքների համար: Պարզվում է` նա գրեթե ամեն տարի ուսումնասիրում է մրցույթում մասնակցող երկրների ներկայացուցիչներին, իրենց ելույթները եւ նրանց զբաղեցրած հորիզոնականների հետ կապված շատ հաճախ ճիշտ կանխատեսումներ անում: Ավելին` երգիչն իր ընկերների հետ միասին խաղադրույքներ է անում եւ գումար վաստակում: Ինչ խոսք, սա Սերգեյի համար գումար վաստակելու միջոց չէ, այլ պարզապես հաճելի զգացողություններ ու  ազարտ:

Սերգեյը հրաժարվեց Life.panorama.am-ի հետ զրույցում ասել, թե այս տարի որ երկրների ներկայացուցիչների օգտին է խաղադրույք անելու, բայց խոստովանեց` վերջին տարիների ընթացքում ամենամեծ գումարը 280 եվրո է եղել.

«Պետք է ասեմ, որ այս ընթացքում շատ քիչ դեպքերում եմ սխալվել, մեծամասամբ ճիշտ ընտրություն եմ անում: Արդյունքում, ընկերներս ինձ են վստահում, ես էլ` նրանց: Ես կանխատեսումն եմ անում, նրանք` խաղադրույքը: Իրականում, քիչ եմ սխալվում իմ կանխատեսումներում, քանի որ ծանոթ եմ եվրոպացիների նախասիրություններին, երաժշտական ճաշակին, նրանց ակումբային կյանքին, ի վերջո` չմոռանանք, որ այս մրցույթն ունի մեծ թվով գեյ երկրպագուներ, ովքեր սիրում են բեմում տեսնել իսկական դիվաների: Այս ամենին զուգահեռ, իմ մասնագիտական գիտելիքները եւս ծառայեցնում եմ կանխատեսումներ անելիս»,- նշեց մեր զրուցակիցը:

Հետաքրքրվելով, թե Սերգեյ Գրիգորյանի կանխատեսմամբ մեր երկիրն այս տարի ո՞ր հորիզոնականը կգրավի, երգիչը պատասխանեց. «Արծվիկին մաղթում եմ հաջողություն: Նրան ծանոթ չեմ, լսել եմ միայն նրա մի երգը Մարգարիտա Պոզոյանի հետ: Ինչ վերաբերում է «Fly with me» երգին, կիսաեզրափակչի օրը նա շատ լավ ներկայացրեց այն, իր առջեւ դրված խնդիրը հրաշալի կատարեց: Երգի առումով, ասեմ, որ ճաշակին ընկեր չկա, ինքս չեմ լսում այս երգը, այն լսել եմ առաջին օրը, երբ ներկայացվեց եւ կիսաեզրափակչին, կլսեմ նաեւ այսօր` եզրափակչին հետեւելիս: Ծանոթ լինելով եվրոպական ճաշակին` կարծում եմ, այս երգն այնքան էլ չի համապատասխանում նրանց նախասիրություններին, նրանք ավելի ինստրումենտալ, ավելի մեղեդային, հասարակ ու թեթեւ երգեր են սիրում»:

Երգիչն անիմաստ է համարում մեր երկրում «Եվրատեսիլ» երգի միջազգային մրցույթին նման մեծ կարեւորություն տալը. «Այս մրցույթը այսպես կարեւորելն ուղղակի անիմաստ է, որովհետեւ, հաճախ շրջելով եվրոպական երկրներում, վստահեցնում եմ` այն այդքան չեն կարեւորում եւ ոչ մի երկրում, որքան մեզ մոտ, բացառությամբ Շվեդիայի, որտեղ լուրջ են մոտենում այս մրցույթին, բայց նրանց նման մոտեցումն արդարացված է, քանի որ ինչպես ամեն տարի է երեւում, նրանք ներկայացնում են բավականին հետաքրքիր ու որակով  մասնակիցների, որոնք նրանց մրցանակներ բերում են: Մեզ մոտ մարդիկ հաճախ հիվանդագին կերպով են ընդունում այս մրցույթի հետ կապված ամեն բան: Կարծում եմ` այս մրցույթն այսքան կարեւորվում է մեզանում նրա համար, քանի որ այն համարվում է եւս մեկ լծակ, գումար վաստակելու եւ միգուցե չծախսելու այնքան, որքան ասվում է: Ինքս այս մրցույթին շատ թեթեւ եւ երբեմն անգամ հումորով եմ մոտենում, այս մրցույթը վաղուց դուրս է եկել իր նախնական ձեւաչափից, այն շատ քաղաքականացված է, որը ապացուցեց հենց այս տարվա Ռուսաստանի մասնակցության խնդիրները: Հետեւաբար, այս մրցույթն ինձ մոտ լրջություն չի առաջացնում, բայց լավ երգերը չեմ կարող անտեսել»,- նշեց երգիչը:

Ի դեպ` Սերգեյի խոսքով` ամեն տարի «Եվրատեսիլ» են մասնակցում տարբեր երկրներից իր ընկերները. «Քանի որ շատ եմ շրջագայում եվրոպական երկրներում, մասնակցում եմ շատ միջազգային մրցությների, ուստի բազմաթիվ ընկերներ ունեմ, որոնք իրենց երկրներում առաջատար են ու մասնակցում են այս մրցույթին: Այս տարի էլ Խորվաթիայի եւ Բելոռուսի ներկայացուցիչներն իմ ծանոթներն են, այնպես որ «Եվրատեսիլին» հետեւում եմ մի քանի պատճառներից ելնելով»,- նկատեց նա:

Հեղինակ` Անուշիկ Մելքոնյան

Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run. Moody’s affirms IDBank’s Ba3 rating with a stable outlookUcom’s Sales and Service Center Reopens at 16 Bagratunyats Street Unibank's annual general meeting of shareholders will be held today: the bank's net profit amounted to 9.8 billion drams Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network update”Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1 Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterprise and Green Finance in ArmeniaLove Is… card from Unibank can win a trip to Paris Learn by Playing. A Series of Financial Literacy Games with Idram, IDBank and “Novosti-Armenia”Ucom and the Microsoft Innovation Center Collaborate on Cybersecurity EducationUnisport – Armenian Futsal Cup holder