Երևանում լույս աշխարհ եկած եռյակի վիճակը միջին ծանրության է
SOCIETYՀՀ Առողջապահության նախարարության Պերինատոլոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի հանրապետական կենտրոնում մայիսի 12-ին եռյակ է լույս աշխարհ եկել: Ինչպես «Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց կենտրոնի տնօրեն Ռազմիկ Աբրահամյանը, Արագածոտնի մարզից ծննդկանն իրենց մոտ է տեղափոխվել մայիսի 9-ին: «Մայիսի 12-ին կեսարյան հատում է իրականացվել վաղաժամ ցուցումով, որի արդյունքում ծնվել է երկու աղջիկ եւ մեկ տղա»,-ասաց նա:
Բժշկի խոսքով` երկու աղջիկներից մեկը ծնվել է 1 կգ 350 գրամ, մյուսը՝ 1 կգ 500 գրամ քաշով, արական սեռի երեխան էլ ծնվել է 1 կգ 720 գրամ քաշով։ «Երեխաների վիճակը միջին ծանրության է: Նրանք հիմա ստանում են անհրաժեշտ պրեպարատներ»,-հավելեց նա:
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
3
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
4
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
5
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...



