Ընտրական տեղամասում նույն պահին գտնվել է Հայաստանի հանրապետական կուսակցության երկու վստահված անձ (Ֆոտո)
POLITICSԵրեւանի թիվ 9/47 ընտրական տեղամասում նույն պահին գտնվել է Հայաստանի հանրապետական կուսակցության երկու վստահված անձ: NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հանձնաժողովի նախագահ Արա Կիլիչյանը նշեց, որ խնդրին լուծում է տրվել եւ դեպքն արձանագրվել:
«Մի փոքր դեպք է գրանցվել. 1-2 րոպեի ընթացքում հանրապետական կուսակցությունից երկու վստահված անձ է գտնվել տեղամասում: Բայց այդ հարցը նորմալ ձեւով լուծվել է, անցել, գնացել ա: Այդ մասին գրանցամատյանում գրառում է կատարվել»,-ասաց նա:
Հանձնաժողովի նախագահի խոսքով, այս պահի դրությամբ 1833 ընտրողից քվեարկել է ընդամենը 450 ընտրող. «Մասնակցությունը պասիվ է, այս պահի դրությամբ ընդամենը 450 հոգի է մասնակցել, հուսով ենք, որ դեռ ընտրողներ կգան»:

1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
A Birthday in Italy with Unibank
3
“The people of Stepanavan will show through their votes that every attempt to deceive them with vide...
4
Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17
5
With Ucom’s Support, SunChild Brings Cinema and Environmental Conservation Together



