Yerevan, 04.May.2026,
00
:
00
BREAKING


Ինչպե՞ս քաղաքակիրթ ձեւով մերժել տղային

LIFE

Այս աշխարհում ոչ ոք իդեալական չէ, սակայն յուրաքանչյուր աղջիկ մտովի ստեղծում է իր երազանքների տղամարդուն, որը կատարյալ է ու անկրկնելի:  Երբեմն կատարելության այդ մտովի պակերացումները մեզ խանգարում են ընտրություն կատարել, սակայն երբեմն էլ մեզ իսկապես մոտենում են այնպիսի տղամարդիկ, որոնք ոչ միայն հեռու են մեր իդեալից, այլեւ չեն համապատասխանում դարերով մարդկության մեջ արմատացած տղամարդու կերպարին: Ի՞նչ անել այդ դեպքում, ինչպե՞ս մերժել նրանց՝ առանց նյարդայնանալու եւ կոպտելու, մի խոսքով՝ ինչպես տղամարդուն ասել «ոչ»՝ քաղաքակիրթ ձեւով:

Մեզանում շատ են աղջիկները, ովքեր  միայնակ մնալու վախից համաձայնում են հանդիպել անգամ իրենց բոլորովին դուր չեկած տղամարդու հետ, իսկ աղջիկների մի տեսակ էլ կա, ովքեր սեթեւեթում են գրեթե բոլորի հետ՝ պահելով նրանց իրենց կողքին այնքան, քանի դեռ չեն հանդիպել իրենց երազած տղամարդուն: Սակայն ինքնախաբեությամբ զբաղվելն ու առավել եւս դիմացինին խաբելը, ուրիշի զգացմունքների հետ խաղալը լավ ավարտ չի ունեցել երբեք: Միայնակ լինելը դեռ պատճառ չէ, որպեսզի հանդիպես ում հետ պատահի, եւ եթե միայնակ ես, դա նշանակում է միայն մեկ բան՝ դու դեռ չես հանդիպել քո կեսին...

Եվ այսպես, ինչպե՞ս մերժել անցանկալի տղամարդուն:

Նախ, դու կարող ես այնպես անել, որ անցանկալի տղամարդն ընդհանրապես քեզ չմոտենա: Ինչպե՞ս: Երբեւէ մտածե՞լ ես, որ քո մի անմեղ ժպիտը կամ բարեւը կարող է նրա մոտ հույսեր արթնացնել: Այո, ժամանակներն այժմ այնպիսին են, որ երբ ինչ-որ մեկի հետ քաղաքավարությունից դրդված զրույցի ես բռնվում, անմիջապես սկսում են այլ բան մտածել: «Նա պատասխանեց իմ բարեւին, ժպտաց ինձ, ուրեմն դուր եմ եկել նրան»: Միգուցե այսպես են մտածում տղաներից շատերը, երբ որոշում են մոտենալ աղջիկներին: Իհարկե, վեոնշյալը չի նշանակում, թե պետք է դադարես քաղաքակիրթ ձեւով շփվել տղաների հետ, սակայն մի փոքր զգույշ եղիր նրանց հետ, ովքեր քեզ երկար են նայում:

Իսկ ի՞նչ անել, եթե, չնայած քո ջանքերին, նա միեւնույն է առաջին քայլերն է փորձում անել քո սիրտը գրավելու համար: Կան մարդիկ, ում արտաքինը մեզ միանգամից վանում է կամ միայն նրա ներկայությունը անչափ նյարդայնացնում: Սակայն շատ հաճախ արտաքինը կամ առաջին տպավորությունը խաբուսիկ է լինում, անպես որ՝ գոնե մեկ անգամ հանդիպիր նրա հետ՝ նախքան նրան «ոչ» ասելը: Եթե, այնուամենայնիվ, առաջին ժամադրությունից հետո քեզ մոտ ոչինչ չի փոխվել, ապա ավելի լավ է միանգամից նրան այդ մասին ասես: Պետք չէ դա փոխանցել նրան քո կամ նրա ընկերների միջոցով: Այդպես ճիշտ չէ, դու պետք է համարձակություն հավաքես եւ ինքդ հայտնես նրան այդ մասին: Եթե չես ցանկանում լրացուցիչ անգամ հանդիպել նրան, ապա կարող ես նրան հեռախոսով հայտնել ձեր բաժանման մասին կամ գրել համացանցով: Այդպես նա հնարավորություն կունենա խուսափել քո առջեւ ընկճված երեւալուց:

Իսկ ի՞նչ պետք է ասել կամ չասել տղամարդուն մերժելիս

Եթե քեզ դուր չի գալիս նրա արտաքինը, ապա կարիք չկա նրան ասելու այդ մասին: Դա շատ տգեղ արարք է՝ մարդու երեսով տալ իր արտաքին թերությունները, այնպես որ՝ զգույշ եղիր քո խոսքերի մեջ:  Նրան ասա պարզապես, որ ձեր հայացքները չեն համապատասխանում միմյանց, որ դու չես տեսնում ձեր համատեղ ապագան, որ խնդիրը քո մեջ է, ոչ թե՝ իր: Նման կերպ մերժելով նրան՝ դու կպահպանես եւ քո եւ դիմացինիդ արժանապատվությունը, ինչն այս աշխարհում ամենակարեւոր բաներից է:

Brilliant Performance of Khachaturian’s Piano Concerto by the Thessaloniki Symphony Orchestra — Dedicated to the Memory of the Victims of the Armenian GenocideAraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar “Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone ScamsSoft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26 Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan