Թբիլիսյան խճուղում «Միթսուբիշին» բախվել է սյանը
SOCIETYՀայաստանի ԱԻ-ում, այսօր՝ մայիսի 14-ին, ժամը 14:36-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Թբիլիսյան խճուղում գտնվող «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ի մոտակայքում տեղի է ունեցել ավտովթար՝ ավտոմեքենան բախվել է սյանը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Թբիլիսյան խճուղու թիվ 43 հասցեում «Mitsubishi Grandis» մակնիշի 35 AP 329 համարանիշի ավտոմեքենան (վարորդ՝ 30-ամյա Ա. Ա.) բախվել է արտաքին լուսավորության սյանը: Ա.Ա-ն, մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը, ինքնուրույն դուրս է եկել ավտոմեքենայից. շտապօգնության աշխատակիցները վերջինիս ցուցաբերել են համապատասխան բուժօգնություն, հոսպիտալացման կարիք չի առաջացել:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը:
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
3
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
4
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
5
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...



