Մոսկվացիները աղբանոցում երեք մետրանոց պիթոն են գտել
INTERNATIONAL NEWSՄոսկվայի հյուսիսում գտնվող տներից մեկի բակում հսկայական պիթոն են գտել։ Այս մասին հայտնում է «Մոսկվա» գործակալությունը՝ վկայակոչելով արտակարգ ծառայություններում իր աղբյուրը։
Պիթոնին գտել են աղբամանի մոտ։ Օձը գրեթե 3 մետր երկարություն ուներ, թե ինչպես էր այն հայտնվել աղբանոցում՝ հայտնի չէ։
Այս տարի Մոսկվայի քաղաքային դուման նորից սկսել է քննարկել քաղաքային բնակարաններում վայրի կենդանիներ պահելու մասին օրինագիծը։ Այն առաջարկում է ստեղծել հանձնաժողով, որը հատուկ թույլատվություն կտա բոլոր նրանց, ովքեր ցանկանում են տանը վայրի կենդանիներ պահել։ Օրինագիծը նաեւ ավելի խստացնելու է վայրի կենդանիներ պահողների պատասխանատվությունը։
Որոշ կենդանիներ՝ այդ թվում թունավոր օձեր կամ վայրի կատվազգիներ, բնակարանային պայմաններում պահելը կարող է արգելվել։
1
A Birthday in Italy with Unibank
2
Unibank Receives B++ Sustainability Alignment Rating from Agents for Impact GmbH
3
Ucom Supported Yerevan Conservation Symposium 2026 as Strategic Partner
4
Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17
5
Idram and IDBank Participated in the Opening of My Forest Armenia’s Pavilion at COP17



