Yerevan, 23.June.2026,
00
:
00
BREAKING


Երգչուհի Լիանան՝ 20 կիլոգրամ նիհարելու իր գաղտնիքի մասին

LIFE

Վերջին ամիսներին երգչուհի Լիանայի կտրուկ նիհարելը դարձել է ամենաքննարկվող թեմնարից մեկը: Life.panorama.am-ը խոսել է երգչուհու հետ ու տեղեկացել ավելորդ կիլոգրամներից ազատվելու նրա գաղտնիքների մասին:

Զրույցի սկզբում Լիանան նախ նշեց, որ դպրոցական տարիներին հրաշալի կազմվածք է ունեցել եւ միայն տարիների ընթացքում է գիրացել.

«Իմ դպրոցական ընկերները կփաստեն, որ պատանեկան տարիներին հրաշալի կազմավծք ունեի, անգամ այն ժամանակ մասնակցեցի գեղեցկության մրցույթի ու երրորդ տեղը զբաղեցրեցի: Հենց այդ մրցույթի շրջանակներում էլ սկսեցի առաջին անգամ երգել: Հետո իմ կյանքում այսպես ասած «քնած» շրջան եկավ արտաքինիս հետեւելու առումով, որից հետո վերջերս ասես արթնացա ու հասկացա, որ կարող եմ եւ շատ գեղեցիկ լինել, միայն թե կամքի ուժ ունենամ: Դրանից հետո սկսեցի կենտրոնանալ ավելրոդ քաշից ազատվելու վրա, հիմա իմ օրինակով կարող եմ ապացուցել մարդկանց, որ ցանկության դեպքում մարդն ամեն ինչի էլ կարող է հասնել»,- պատմեց Լիանան ու շարունակեց.

«Ինձ համար շատ կարեւոր էր նաեւ այն հանգամանքը, որ ես տեսնեի, թե ովքեր են ինձ սիրում, երբ ես գիրուկ եմ, երբ չունեմ հրաշալի արտաքին: Պատահական չէր, որ այդ ընթացքում էլ ես ամուսնացա ու իսկապես սիրվեցի: Գիտեք, շատ կարեւոր է, երբ քեզ սիրում են հոգուդ, այլ ոչ թե արտաքինիդ համար, երբ սիրում են ըստ սրտիդ, այլ ոչ թե ըստ կիլոգրամներիդ թվի: Այս դեպքում սերը շատ ավելի անկեղծ է, շատ ավելի սրտանց: Նման փորձարկումներ իմ կյանքում շատ եմ անում, կարող եմ, օրինակ, մի օր վատ հագնվել, մի օր շատ չխնամվել ու հետեւել մարդկանց արձագանքներին: Հիմա նաեւ ուզում եմ ասել, որ այն մարդիկ, ովքեր ինձ սիրում էին նաեւ գիրուկ ժամանակ, ես նրանց համար ուղղակի խենթանում եմ, այսօր ինձ համար շատ թանկ են նաեւ այն ֆեյսբուքյան գրառումները, երբ անծանոթ մարդիկ ասում են, որ ինձ սիրում էին նաեւ գիրուկ ժամանակ»:

Լիանան գրեթե չորս ամսում նիհարել է 20 կիլոգրամ: Մեզ հետ զրույցում երգչուհին նշեց, որ շատ խորն է ուսումնասիրել եւ ուսումնասիրում ճիշտ սննդակարգի կանոնները.

«Պետք է շեշտեմ, որ ոչ մի դիետոլոգի, սննդաբանի օգնության չեմ դիմել: Ինքս բավականին երկար ժամանակ ու մինչ այսօր ուսումնասիրում եմ ճիշտ սնվելու կանոնները, տարբեր մթերքների արդյունավետությունն ու հակառակը: Իմ կյանքի ընթացքում շատ եմ դիետաներ պահել, սակայն դրանք ընդհանրապես շահավետ չեն: Մենք կարող ենք օրը մեկ անգամ ուտել, բայց օգտագործել այնպիսի մթերքներ, որոնց արդյունքում գիրանանք: Ճիշտ սնվելու առաջին կանոններից մեկն այն է, որ պետք  է օրական մինչեւ վեց անգամ ուտել, այսինքն՝ գրեթե երկու ժամը մեկ, սակայն ուտել շատ-շատ քիչ: Երբեք չպետք է կուշտ վեր կենալ սեղանից»- ընդգծեց Լիանան հավելելով.

«Շատ կարեւոր է, որպեսզի մարդ կարողանա իր մեջ արթնացնել 6-րդ զգայարանը, ինքն իր ուղեղին թելադրել, որ օրինակ պետք է նիհարել: Այս պարագայում ինքնըստինքյան ցանկություն էլ չես ունենա ուտել արգելված մթերքներ: Ժամանակի ընթացքում ինձ սկսեցին դուր գալ շոգեխաշված, այլ ոչ թե տապակած ուտեստները: Լինելով շատ աղակեր, հիմա ինձ դուր են գալիս առանց աղ մթերքներ օգտագործել: Ես հրաժարվել եմ հացից ու խմորեղենից: Առավել նախապատվություն եմ տալիս բանջարեղենին: Միաժամանակ՝ պետք է շեշտեմ, որ շատ սխալ է օրգանիզմին ստրեսի ենթարկել, եթե օրինակ օրգանիզմդ այդ պահին թխվածքաբլիթ է ուզում, կարելի է շատ քիչ օգտագործել, բայց երբեք չչարաշահել: Ինքս աշխատում եմ 20:00-ից հետո չուտել, նաեւ պահպանում եմ ջրի օգտագործման բալանսը»:

Լիանան վստահ է՝ ավելորդ կիլոգրամները ոչ միայն տգեղ են, այլեւ առողջութան համար վնասակար.

«Շատ հիվանդություններ՝ հատկապես սիրտ-անոթային հիվանդություններ գիրության պատճառով են ի հայտ գալիս, այդ թվում նաեւ շաքարային դիաբետը կարող է գիրության պատճառով առաջանալ»,- նշեց նա:

Ճիշտ սննդակարգից զատ՝ Լիանան հաճախում է նաեւ մարզսրահ եւ լողի.

«Շատ կարեւոր է մարզվելը: Ես ունեմ հրաշալի մարզիչ, ով ինձ շատ ճիշտ խորհուրդներ է տալիս մարզասրահում, սակայն իմ պարագայում մեծ նշանակություն ունեցավ նաեւ լողը: Հիմա ես առանց դադարի զբաղվում եմ սպորտով, ինչը ոչ միայն օգնում է նիհարել, այլեւ առողջ լինել»,- հավելեց երգչուհին:

Լիանան վստահ է, ավելի հեշտ է նիհարել, քան կորցրած քաշը պահպանել.

«Տարիներ առաջ ես կրկին 20 կիլոգրամ նիհարեցի, երբ դեռ բալիկ չէի ունեցել, բայց ժամանակի ընթացքում կրկին գիրացա: Վստահաբար, շատ ավելի բարդ է պահպանել կորցրած քաշը, իսկ դրա համար պետք է անընդհատ առողջ սնվել, ճիշտ սննդակարգով ապրել ու ամենակարեւորը՝ թելադրել ուղեղին, որ դու պետք է պահպանես քաշդ ու ոչ մի դեպքում չվերադառնաս հին տեսքիդ»,- նշեց նա:

Լիանան թեեւ 20 կիլոգրամ է կորցրել, բայց նա այսքանով չի եզրափակվի.

«Պետք է դառնամ 60 կիլոգրամ, սա ես ինքս ինձ եմ խոստացել: Ճիշտ է՝ ես 20 կիլոգրամ եմ նիհարել, բայց ճարպային մասն ավելի շատ եմ կորցրել ու արտաքնապես ավելի նիհար տեսք ունեմ»,- ավարտեց երգչուհին՝ շեշտելով՝ պետք է ինքնակառավարվել այնպես, որ մենք թելադրենք մեր ուղեղինն, այլ ոչ թե իր թելադրանքներով շարժվենք:

Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run. Moody’s affirms IDBank’s Ba3 rating with a stable outlookUcom’s Sales and Service Center Reopens at 16 Bagratunyats Street Unibank's annual general meeting of shareholders will be held today: the bank's net profit amounted to 9.8 billion drams Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network update”Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1 Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterprise and Green Finance in ArmeniaLove Is… card from Unibank can win a trip to Paris Learn by Playing. A Series of Financial Literacy Games with Idram, IDBank and “Novosti-Armenia”Ucom and the Microsoft Innovation Center Collaborate on Cybersecurity EducationUnisport – Armenian Futsal Cup holder