Ինչպե՞ս վրեժ լուծել նախկին ընկերոջից. ավստրալական փորձ
PHOTOՎերջերս Ավստրալիայում հատուկ կանանց համար հավաքածու է վաճառքի հանվել: Այն կոչվում է «Նախկին ընկերոջից վրեժ լուծելու հավաքածու»:

Ավստրալական ճանաչված Her Royal Flyness ապրանքանիշը ոչ էժան գնով՝ 1850 դոլարով, առաջարկում է հետեւյալ հավաքածուն. տարողունակ պայուսակ, բալակլավ (դեմքն ամբողջությամբ ծածկող դիմակ-գլխարկ), կաշվե ձեռնոց, աքցան, կաստետ, «թույնով» տարա, ներարկիչ, պարան եւ կպչուն ժապավեն: Միտքը յուրօրինակ է, իսկ կատարումը` պարզ ու հանճարեղ:

Ապրանքանիշի կարծիքով, այս ամենը պետք կլինի նախկինին ապացուցելու համար, որ նա սխալվել է:

Հավաքածուն նուրբ կապույտ գույնի է: Չնայած մտքի նրբաճաշակությանը, արտադրողներին մեղադրել են բռնություն քարոզելու համար:

1
IDBank Announces the Launch of the IDDistributor Financial Tool
2
IDBank Goes International: Mher Abrahamyan's Interview with the Los Angeles Times
3
Ucom Fellowship 2025 Concludes as Top Eco-Startups Secure Funding
4
“We want to buy your item, please provide your card details.” IDBank warns about fraud on classified...
5
Spring Promotion at Megamall from Idram&IDBank



