Սիրիական զորքերը վերադարձրել են հսկողությունը Հալեպի մերձակա ռազմական օդանավակայանի նկատմամբ
INTERNATIONAL NEWSՍիրիական բանակի մարտիկները «Իսլամական պետության» ահաբեկիչներին դուրս են մղել Հալեպից արեւելք ընկած Էլ Ջարահ ռազմական օդանավակայանից, ինչի մասին հայտնել Է Syria Al An լրատվական պորտալը:
Ըստ պորտալի տեղեկատվության՝ Սիրիայի ռազմաօդային ուժերի նախկին ավիաբազան, որը գտնվում Է Եփրատ գետի Ասադ ջրամբարի մերձակայքում, ազատագրվել Է կատաղի մարտերից հետո: կառավարական ուժերը ԻՊ-ի ելուզակախմբերից ազատել են նաեւ հարեւան մի քանի գյուղեր: Ռազմաճակատի այս հատվածում սիրիացի զինծառայողները վերջին երեք ամսվա ընթացքում ազատել են 170 բնակավայրեր: Ներկայում զորքերը հարձակում են ծավալել Մեսքենի ուղղությամբ, որը գտնվում Է ռազմական օդակայանից 5 կիլոմետր հեռավորության վրա եւ մնում ԻՊ-ի վերջին հենակետը ջրամբարի մոտ:
Մինչ այդ Սիրիայի դեմոկրատական միության ջոկատներն առաջ են շարժվում դեպի Ռաքա նահանգային կենտրոն, որը ԻՊ-ի գլխավոր հենակետն Է Սիրիայում: Նրանք մայիսի 14-ին Ռաքայից հյուսիս գրավել են երեք բնակավայր՝ Աթշանան, Էլ Մալյալին եւ Թել Մոազը՝ ոչնչացնելով ԻՊ-ի 20 զինյալների, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
1
IDBank’s Nor Nork branch has reopened
2
Team and the French University in Armenia Help 120 Students Gain Real-World Experience
3
The Power of One Dram — to Mathemik NGO
4
With the Support of AraratBank, KardaLove 5th Anniversary Festival Returns in a New Format
5
Winter adventures continue at Myler: Idram&IDBank



