ԿԺԴՀ-ն կշարունակի հրթիռային փորձարկումները. Կիմ Չեն Ըն
INTERNATIONAL NEWSԿԺԴՀ-ի առաջնորդ Կիմ Չեն Ընը հրթիռային ճյուղի գիտնականներին եւ տեխնոլոգներին ցուցում Է տվել «պատրաստվել նոր փորձարկումների»: Ինչպես մայիսի 15-ին հայտնել Է Կորեայի կենտրոնական հեռագրական գործակալությունը, նա այս մասին հայտարարել Է մայիսի 14-ին նոր տիպի «Հվանսոն-12» միջին հեռահարության բալիստիկ հրթիռի արձակումից հետո, որն անցել Է 787 կիլոմետր:
Անհրաժեշտ Է «ստեղծել ավելի ճշգրիտ եւ բազմազան միջուկային սարքեր եւ հարվածային միջոցներ, ինչպես նաեւ պատրաստվել նոր փորձարկումների, որոնք կշարունակվեն այնքան ժամանակ, քանի դեռ Միացյալ Նահանգները եւ նրանց վասալները ճիշտ ընտրություն չեն անի», նշել Է առաջնորդը:
Կիմ Չեն Ընն ընդգծել Է, որ Փենյանը «պատրաստ Է պատասխան տալու, եթե ԱՄՆ-ը համարձակվի ռազմական սադրանք իրականացնել ժողովրդական հանրապետության նկատմամբ», հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
1
A Birthday in Italy with Unibank
2
Unibank Receives B++ Sustainability Alignment Rating from Agents for Impact GmbH
3
Ucom Supported Yerevan Conservation Symposium 2026 as Strategic Partner
4
Idram and IDBank Participated in the Opening of My Forest Armenia’s Pavilion at COP17
5
Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17



