Լոնդոնում հայտարարվել են BAFTA TV մրցանակի դափնեկիրները
INTERNATIONAL NEWSԿինոյի եւ հեռուստատեսային արվեստների բրիտանական ակադեմիան մայիսի 14-ի երեկոյան Լոնդոնում մրցանակներ Է հանձնել անցյալ տարվա լավագույն ազգային սերիալների ստեղծողներին, ինչի մասին հայտնել Է The Hollywood Reporter-ը:
Գլխավոր անվանակարգում (լավագույն դրամատիկական սերիալ) հաղթող Է դարձել «Երջանիկ հովիտը»՝ գլխավոր դերում Սառա Լանկաշիրի մասնակցությամբ, որը ճանաչվել Է լավագույն դերասանուհի: Այդ երկու անվանակարգերում հաղթանակը «Երջանիկ հովտին» Է զիջել «Թագը» ընդգրկուն պատմական կինոնկարը, որը մինչ այդ երկու «Ոսկե Գլոբուս» Էր ստացել:
Տղամարդու լավագույն դերի համար պարգեւն ստացել Է Ադիլ Ախթարը, որը խաղացել Է «Սպանված Է հորս կողմից» ֆիլմում: Բենեդիկտ Քամբերբեթչը, որի համար այս անվանկարգը վեցերորդն Է դարձել, այս անգամ «Թափուր թագը» շեքսպիրյան Էկրանավորման մեջ խաղացած դերի համար դաձյալ ձեռնունայն Է մնացել:
Երկրորդ պլանի լավագույն դերասան Է ճանաչվել Թոմ Հոլանդերը Ջոն լե Կարեի «Գիշերային ադմինիստրատորը» վեպի Էկրանավորման մեջ կատարած աշխատանքի համար, հաղորդել Է «Ինտերֆաքս» գործակալությունը:
1
IDBank supports the Opening Event of Wizz Air’s “Let’s Get Lost” Campaign
2
Grant Akopian has been elected to the AmCham Board
3
Planning your trip from a scratch: tips from IDBank
4
Ucom and SunChild Continue Joint Initiatives for a Greener Future
5
“Cannot deliver your package”. IDBank warns about fake messages from ‘’HayPost’’



