Եմենի մայրաքաղաքում արտակարգ դրրություն Է հայտարարված խոլերայի պատճառով
INTERNATIONAL NEWSԵմենի մայրաքաղաք Սանայում, որը գտնվում Է հուսի ապստամբների վերահսկողության ներքո, արտակարգ դրություն Է հայտարարված խոլերայի բռնկման պատճառով, տեղեկացնում Է BBC-ն:
Եմենի առողջապահության նախարարությունը միջազգային հումանիտար կազմակերպություններին հորդորել Է երկրին օգնություն ցույց տալ խոլերայի համաճարակի դեմ պայքարելու համար:
Եմենի առողջապահության համակարգը, որը խիստ տուժել Է ռազմական գործողություններից, չի կարող հաղթահարել համաճարակը, հավելել են նախարարությունում:
Մայիսի 11-ին ՄԱԿ-ում հայտնել են, որ վերջին ժամանակներս Եմենում խոլերայից 51 մարդ Է մահացել:
«Կարմիր խաչի» տվյալներով՝ մայիսի 14-ի դրությամբ մահացածների թիվը հասել Է 115-ի:
Ենթադրվում Է, որ վարակվածների թիվը կազմում Է 2,7 հազարից մինչեւ 8,5 հազար:
Եմենում շարունակվում Է պատերազմը հուսի ապստամբների, որոնց աջակցում Է Իրանը, եւ կառավարական բանակի միջեւ, որն ստանում Է Սաուդյան Արաբիայի գլխավորած կոալիցիայի աջակցությունը:
Հակամարտության ընթացքում, որն սկսվել Է 2014 թվականին, երկրում դադարել Է աշխատել առողջապահության հիմնարկների մոտ կեսը: Շուրջ 7,6 միլիոն մարդ ապրում Է այն մարզերում, որտեղ մաքուր խմելու ջրից օգտվելու հնարավորություն չկա:
1
An unprecedented Evening for the Armenian Fashion and Hospitality Industry: World-Renowned Dress Des...
2
Euromoney Names Ameriabank Armenia’s Best Bank for Real Estate for the Second Year in a Row
3
Unibank’s Perpetual Bonds Were Acquired in Nearly One Day
4
S&P Global Ratings has assigned IDBank CJSC a long-term rating of “BB-” and a short-term rating of “...
5
Apply for a Unibank salary card and get a chance to win 1 000 000 AMD



