Կոկորդիլոսները կերել են քահանային, ով փորձել է Հիսուսի նման անցնել ջրի վրայով
SOCIETYԶիմբաբվեում 3 կոկորդիլոսներ կերել են եկեղեցական քահանա Ջոնաթան Մթխեթխվուին, որ փորձել է անցնել կոկորդիլոսներով լի գետը, փոխանցում է «Daily Mail»-ը։
Միջադեպը տեղի է ունեցել տեղանքում, որտեղ ապրում են մեծ թվով գիշատիչներ։ Քահանան մտել է ջուրը, անցել է գրեթե 30 մետր եւ այն րոպեին, երբ նա ցանկացել է ափ դուրս գալ, նրա վրա հարձակվել են 3 կոկորդիլոս։
«Մենք մինչեւ հիմա չենք հասկանում, թե դա ինչպես կարող էր տեղի ունենալ: Նա մի ամբողջ շաբաթ աղոթում էր, իսկ կոկորդիլոսները նրա վերջը տվեցին մի քանի րոպեում»,- տեղի ունեցածը մեկնաբանել է դեպքի ականատեսներից մեկը։
Պարբերականը նշում է, որ այս կերպ քահանան փորձել է ցույց տալ, թե ինչպես է Հիսուսը քայլել ջրի վրայով։
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
3
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
4
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...
5
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”



