Պուտինն ակտիվ աջակցություն Է խոստացել «Մեկ գոտի – մեկ ուղի» նախագծին
INTERNATIONAL NEWS Ռուսաստանը հավանություն Է տալիս «Մեկ գոտի – մեկ ուղի» նախագծին , ակտիվորեն կմասնակցի դրան, ըստ որում կարեւոր Է, որ Եվրասիայի տարածքում ինտեգրացումը հենվի հանրաճանաչ կանոնների վրա եւ կառուցվի թափանցիկ: Այդ մասին հայտարարել Է ՌԴ-ի նախագահ Վլադիմիր Պուտինը, տեղեկացնում Է «Ինտերֆաքս»-ը:
«Այն ամենն, ինչ առաջարկվում Է, արդի զարգացման ընդհանուր ուղղության մեջ Է, չափազանց անհրաժեշտ Է եւ վերին աստիճանի պահանջված: Հենց այդ պատճառով Է Ռուսաստանը ոչ միայն հավանություն տալիս «Մեկ գոտի – մեկ ուղի» նախագծին, այլեւ ակտիվորեն կմասնակցի դրա իրագործմանը չինացի գործընկերների եւ, անշուշտ, բոլոր մյուս շահագրգիռ երկրների հետ համատեղ»,- մայիսի 15-ին Պեկինում ասել Է նախագահ Պուտինը «Մեկ գոտի – մեկ ուղի» համաժողովի երկրորդ օրը կայացած «կլոր սեղանի» ընթացքում:
1
A Birthday in Italy with Unibank
2
Ucom Supported Yerevan Conservation Symposium 2026 as Strategic Partner
3
Unibank Receives B++ Sustainability Alignment Rating from Agents for Impact GmbH
4
Idram and IDBank Participated in the Opening of My Forest Armenia’s Pavilion at COP17
5
Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17



