Վախճանվել Է Ռուսաստանի ժողովրդական արտիստուհի Իրինա Կարտաշեւան
INTERNATIONAL NEWSԿյանքի 95-րդ տարում վախճանվել Է Մոսսովետի անվան թատրոնի ամենատարեց դերասանուհին՝ Ռուսաստանի ժողովրդական արտիստուհի Իրինա Կարտաշեւան: Այդ մասին ՌԻԱ Նովոստիին հայտնել են թատրոնում: Հայրենական մեծ պատերազմին մասնակցած դերասանուհին ծանր հիվանդությունից հետո գիշերը մահացել Է Մոսկվայի իր տանը:
Հրաժեշտի եւ հուղարկավորման ժամանակն ու վայրը հայտնի կդառնան ավելի ուշ, ասել Է թատրոնի ներկայացուցիչը:
Իրինա Կարտաշեւան ծնվել Է 1922 թվականի նոյեմբերի 4-ին: 1947 թվականից ծառայել Է Մոսսովետի անվան թատրոնում: Թատերական աշխատանքներից բացի, նա մասնակցել Է բազմաթիվ կինոֆիլմերի կրկնօրինակմանը, որոնց թվում են՝ «Հռոմեական արձակուրդներ», «Ռոկոն եւ նրա եղբայրները», «Ֆանտոմասը Սքոթլանդ-Յարդի դեմ», «Զորրո», «Զուտ անգլիական սպանություն» ֆիլմերը:
1
A Birthday in Italy with Unibank
2
Ucom Supported Yerevan Conservation Symposium 2026 as Strategic Partner
3
Unibank Receives B++ Sustainability Alignment Rating from Agents for Impact GmbH
4
Idram and IDBank Participated in the Opening of My Forest Armenia’s Pavilion at COP17
5
Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17



