Սննդակարգ 40-նն անց մարդկանց համար
LIFEPast.am-ը ձեր ուշադրությանն է ներկայացնում սննդակարգ 40-նն անց մարդկանց համար
Մարդու օրգանիզմը տարեցտարի փոփոխությունների է ենթարկվում` պայմանավորված տարբեր գործոններով:
40 տարեկանից հետո մարդու օրգանիզմում սննդի մարսողության մեխանիզմը նույնպես փոխվում է, բարձրանում է սիրտ-անոթային ու շաքարային դիաբետով հիվանդանալու հավանականությունը:
Մասնագետները պնդում են, որ 40 տարեկանից հետո պետք է շատ վարսակ օգտագործել: Դրանում պարունակվում է բետա-գլյուկան՝ լուծվող մանրաթելեր, որոնք նվազեցնում են վատ խոլեստերինի մակարդակը:
Վարսակը հարուստ է հակաօքսիդանտներով, որոնք մարդուն պաշտպանում են աթերոսկլերոզից:
Բալը հնարավորություն է տալիս կանխարգելել այնպիսի հիվանդությունների զարգացումը, ինչպիսիք են արթրիտն ու պոդագրան:
Նուշը բարելավում է արյան մեջ շաքարի մակարդակը ու նվազեցնում խոլեստերինի պարունակությունը:
Ձկան յուղում պարունակվող Омега 3-ը փրկում է սրտխփոցից և կարգավորում արյան ճնշումը:
Սոյայում հնարավոր է գտնել իզոֆլավոններ, որոնք դրական են ազդում խոլեստերինի վրա՝ ամրացնելով կանանց մոտ ոսկորները դաշտանադադարի շրջանում:
Լոլիկի մեջ շատ են հակաօքսիդանտ-լիկոպենները, որոնք ի վիճակի են խոչընդոտել քաղցկեղի բջիջների առաջացմանը ու տարածմանը, ընդ որում՝ անոթները պաշտպանելով աթերոսկլերոզից:
Կաթը օգտակար է տարիքի հետ առաջացող մկանային զանգվածի կրճատման դեմ պայքարում: Այն հատկապես օգտակար է 50-ից բարձր տարիք ունեցողներին:
Անի Գևորգյան