Դին Լիժենը միանձնյա գլխավորում է ՖԻԴԵ-ի Մոսկվայի Գրան պրի մրցաշարի աղյուսակը
SPORTՄոսկվայում տեղի ունեցան ՖԻԴԵ-ի Գրան պրի մրցաշարի 2-րդ և 3-րդ տուրերի պարտիաները:
3-րդ տուրից հետո աղյուսակը սկսեց միանձնյա գլխավորել Չինաստանը ներկայացնող Դին Լիժենը, ով 3 հնարավորից իր ակտիվում գրանցել է 2.5 միավոր: Սալեմ Սալեհը, Շահրիյար Մամեդյարովը և Պյոտր Սվիդլերը առաջատարից ետ են մնում կեսական միավորով և բաժանում են 2-4-րդ հորիզոնականները:
10 շախմատիստ՝ Հոու Յիֆանը, Մաքսիմ Վաշիե-Լագրավը, Հիկարու Նակամուրան, Անիշ Գիրին, Ալեքսանդր Գրիշչուկը, Բորիս Գելֆանդը, Ֆրանցիսկո Վալեխո Պոնսը, Թեյմուր Ռաջաբովը, Եվգենի Տոմաշևսկին և Ջոն Լյուդվիգ Համերը վաստակել են 1.5-ական միավոր և կիսում են 4-14-րդ հորիզոնականները, 1-ական միավոր վաստակած Յան Նեպոմնյաշչին, Պենտալա Հարիկրիշնան և Մայքլ Ադամսը ընթանում են 15-17-րդ հորիզոնականներում, իսկ Էռնեստո Ինարկիևը կես միավոր եզրափակում է մրցաշարային աղյուսակը: Երկրորդ փուլի խաղային օրերն են մայիսի 12-17-ը և 19-21-ը:
Գրան պրիի ընդհանուր հաշվարկի առաջին և երկրորդ հորիզոնականները զբաղեցրած շախմատիստներն իրավունք կստանան մասնակցելու աշխարհի չեմպիոնի կոչման հավակնորդների մրցաշարին: