Հովիկ Աբրահամյանի ուղերձը՝ Ընտանիքի օրվա առթիվ
SOCIETYՍիրելի՛ հայրենակիցներ, շնորհավորում եմ սիրո, հավատարմության ու միասնության՝ Ընտանիքի միջազգային օրվա առթիվ: Այս տոնը հատկապես հայերիս համար, յուրահատուկ նշանակություն ու պատգամ ունի: Դարեր շարունակ բախվելով տարբեր մարտահրավերների հետ` հասկացել ենք, որ հաղթանակների ու հզորության միակ գրավականը ամուր ընտանիքն է:
Հայ ընտանիքը ազգային արժեքների, ավանդույթների վառ արտացոլումն է: Ամուր ու առողջ ընտանիքը նորանոր ձեռքբերումների ու հաջողությունների ամենահզոր հաղորդիչն է, ինչպես նաև բարեկեցիկ պետության գրավականը: Նման ընտանիքի հիմքի վրա է ձևավորվում և զարգանում քաղաքակիրթ հասարակությունը, հետևաբար նաև մեր երկիրը:
Յուրաքանչյուրիդ մաղթում եմ ընտանեկան ջերմություն, ներդաշնակություն, սեր, հարգանք ու խաղաղություն:
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
3
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
4
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...
5
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”



