Մարին լե Պենը վերադարձել Է «Ազգային ճակատ» կուսակցության առաջնորդի պաշտոնին
INTERNATIONAL NEWSՖրանսիայի նախագահի նախկին թեկնածու Մարին լե Պենը, որը պարտություն կրեց ընտրությունների երկրորդ փուլում, նախագահական ընտրարշավի ընթացքում արձակուրդից հետո վերադառնում Է «Ազգային ճակատ» կուսակցության ղեկավարմանը:
Ֆրանսիական հեռուստաալիքի հետ հարցազրույցում, որը լե Պենը տվել Էր քվեարկության առաջին փուլից հետո, նա հայտարարել Էր, որ ընտրարշավի ժամանակաշրջանում հեռացել Է իր կուսակցության գործերից: Այն ժամանակ նա նշել Էր, որ «արձակուրդ Է վերցրել Ազգային ճակատի իր նախագահությունից» եւ «միայն նախագահի թեկնածու Է»:
Նախագահական մրցարշավի ժամանակահատվածում կուսակցության առաջնորդի պաշտոնը վարում Էր Սթիվ Բրիուան, որն ավելի վաղ «Ազգային ճակատի» փոխնախագահն Էր:
«Հպարտանում եմ այն վստահությամբ, որն ինձ ցուցաբերեց Մարին լե Պենը: Նա այսօր վերադարձել Է «Ազգային ճակատի» նախագահի պաշտոնին: Գնում ենք դեպի խորհրդարանական ընտրություններ»,- գրել Է Բրիուան Twitter-ի իր Էջում, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
1
Ucom Supports the Second Phase of ArmDrone’s FPV Drone Educational Program
2
Financial Literacy at the Republican Center for Children and Youth Tent Camp: Idram & IDBank
3
Ucom and Microsoft Innovation Center’s Cybersecurity Education Program Concludes with a Mini CTF Com...
4
"The Power of One Dram" to "Orran" Charitable Non-Governmental Organization
5
Unlocking the Secrets of the Financial World at ''Hayordi'' Camp with Idram&IDBank



