Կլոպը համաձայնել է գլխավորել «Լիվերպուլը»
SPORTԴորտմունդի «Բորուսսիայի» նախկին գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը համաձայնություն է ձեռք բերել «Լիվերպուլի» ղեկավարության հետ:
«Sky Sports»-ը հաղորդում է, որ 48-ամյա մասնագետն այսօր ժամանելու է Լիվերպուլ և պայմանագիր է կնքելու: Ավելի վաղ հաղորդվում էր, որ Կլոպը 3-ամյա պայմանագիր է կնքելու և ստանալու է ավելի բարձր աշխատավարձ, քան «Բորուսսիայում» էր ստանում (այնտեղ նա ստանում էր տարեկան 5 մլն եվրո):
Հիշեցնենք, որ «Լիվերպուլի» ղեկավարությունն անցյալ շաբաթ աշխատանքից ազատել է Բրենդան Ռոջերսին, իսկ Կլոպը «Բորուսսիայի» հետ դարձել է Գերմանիայի չեմպիոն, Գերմանիայի սուպերգավաթակիր, Գերմանիայի գավաթակիր և մասնակցել է Չեմպիոնների լիգայի եզրափակչին:
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Shares Its Experience in Private Sector Engagement in Nature Conservation at COP17 Blue Zone
3
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
4
First Steps in Your Career with IDBank: 16th Cycle of IDream Launched
5
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development



