Իլհամ Ալիևի հայտարարությունները չեն համապատասխանում իրականությանը. Freedom House
INTERNATIONAL NEWSFreedom House իրավունքների պաշտպանության կազմակերպությունը անդրադարձել է Ադրբեջանում ընդդիմադիր կայքերի արգելափակմանը:
Այս մասին հայտնում է ադրբեջանական meydan.tv-ն:
«Ընդդիմադիր ԶԼՄ-ների ինտերնետային կայքերի արգելափակումը փաստում է, որ Ադրբեջանի կառավարության և նախագահ Իլհամ Ալիևի այդ երկրում ինտերնետային ազատության վերաբերյալ կատարած բոլոր հայտարարությունները չեն համապատասխանում իրականությանը»,- ասվում է կազմակերպության հայտարարության մեջ:
Freedom House-ի արտաքին ծրագրերի գծով փոխնախագահ Ռոբերտ Հերմանի խոսքով, Ադրբեջանում այս ընդդիմադիր կայքերի արգելափակումը կարող է Իլհամ Ալիևի համար ապագայում խոսքի ազատությունը սահմանափակելու և այլ ԶԼՄ-ների ևս ճնշելու նախադեպ հանդիսանալ:
1
A Birthday in Italy with Unibank
2
Unibank Receives B++ Sustainability Alignment Rating from Agents for Impact GmbH
3
Ucom Supported Yerevan Conservation Symposium 2026 as Strategic Partner
4
Idram and IDBank Participated in the Opening of My Forest Armenia’s Pavilion at COP17
5
Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17



