Թեհրանի քաղաքագլուխը հայտարարել Է նախագահական մրցարշավից դուրս գալու մասին
INTERNATIONAL NEWS Թեհրանի քաղաքագլուխ Մոհամադ Ղալիբաֆը հայտարարել Է Իրանի նախագահի պաշտոնի համար մրցարշավից դուրս գալու մասին եւ պաշտպանել Է այաթոլլա Իբրահիմ Ռայիսիի թեկնածությունը:
Թեկնածուի հայտարարությունը հայտնվել Է Իսլամական հեղափոխության ուժերի ժողովրդական ճակատի նիստից հետո, որին պատկանում են Ղալիբաֆը եւ Ռայիսին: Ժողովրդական ճակատը կարող Է առաջադրել միայն մեկ թեկնածուի, եւ ընտրությունը եղել Է հօգուտ Ռայիսիի:
«Ես այս որոշումն ընդունել եմ հանուն Իսլամական հեղափոխության ուժերի Ժողովրդական ճակատի միասնության պահպանման: Կոչ եմ անում ճակատի բոլոր կողմնակիցներին՝ օգնել… այաթոլլա Իբրահիմ Ռայիսիի հաղթանակին՝ հանուն երկրում փոփոխությունների անցկացման եւ տնտեսության աջակցման»,-ասված Է Ղալիբաֆի հայտարարության մեջ, որն ստացել Է ՌԻԱ Նովոստի գործակալությունը:
Այսպիսով՝ թեկնածուների թիվը կրճատվել Է մինչեւ հինգ: Նրանց թվում են գործող նախագահ Հասան Ռոուհանին, այաթոլլա Իբրահիմ Ռայիսին եւ Իսլամական Հանրապետության նախկին նախագահ Էսհաք Ջահանգիրին:
Իրանում նախագահական ընտրություններն անցկացվելու են մայիսի 19-ին: Երկրի նախագահ կդառնա այն թեկնածուն, որը կհավաքի ընտրողների ձայների 50 տոկոսից ավելին: Եթե դա թեկնածուներից ոչ մեկին չհաջողվի, կկայանա ընտրությունների երկրորդ փուլը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
1
Ucom Supports the Second Phase of ArmDrone’s FPV Drone Educational Program
2
Financial Literacy at the Republican Center for Children and Youth Tent Camp: Idram & IDBank
3
Ucom and Microsoft Innovation Center’s Cybersecurity Education Program Concludes with a Mini CTF Com...
4
"The Power of One Dram" to "Orran" Charitable Non-Governmental Organization
5
Unlocking the Secrets of the Financial World at ''Hayordi'' Camp with Idram&IDBank



