Չինացի ուսանողի արկածները Հայաստանում (լուսանկարներ, տեսանյութ)
VIDEOՀարվարդի համալսարանի ուսանող Մայքլն ավելի քան 40 երկրում է եղել, բայց այն, ինչ տեսել է Հայաստանում, նրան տպավորել է ամենից շատ: 20-ամյա ազգությամբ չինացի երիտասարդն առաջին անգամ մեր երկրի մասին լսել է իր 80-ամյա պապիկից, որը 1950-ական թվականներին ուսանել է Ռուսաստանում, բայց որոշումը՝ gալ ու տեսնել Հայաստանը, նա կայացրել է համալսարանում իր հայազգի ընկերոջ հետ ծանոթությունից հետո:
«Հետո տեղեկացա, որ համալսարանը ծրագիր ունի Հայաստանի Կենտրոնական բանկում երկու ամիս աշխատելու, եւ ես որոշեցի մասնակցել, քանի որ Հայաստանը պարզապես հրաշալի թվաց ինձ լուսանկարներով եւ հոդվածներով, որոնք ես տեսա համացանցում: Ես մտածեցի, որ նման հնարավորություն կյանքում մեկ անգամ է ընձեռվում եւ որոշեցի գալ Հայաստան»,- NEWS.am STYLE-ի հետ զրույցում ասաց նա:
Իր հայկական արկածներով Միքայելը կիսվել է համացանցում՝ հոլովակներ տեղադրելով: Ասում է՝ հասկացել է, որ իր շրջապատի մարդիկ շատ քիչ բան գիտեն Հայաստանի մասին, ուստի որոշել է իր հոլովակներով պատմել մեր երկրի մասին: Նա տպավորվել է մեր երկրի դարավոր պատմությամբ ու թե ինչպես են հայերը պահպանում իրենց այցյալն ու մշակույթը:
Շարունակությունն՝ այստեղ