Իսրայելում Թրամփի անվտանգությունը կապահովեն ավելի քան 10 հազար ոստիկաններ․լրատվամիջոց
INTERNATIONAL NEWSԱվելի քան 10 հազար ոստիկաններ ապահովելու են ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի անվտանգությունը Երուսաղեմ ու Բեթհեղեմ նրա այցելությունների ժամանակ, գրում է Newsweek-ը։
Հայտնում են, որ Թրամփը Թել Ավիվ է ժամանելու մայիսի 22-ին, իսկ հետո ուղղաթիռով ուղեւորվելու է Երուսաղեմ ու իջեւանելու է King David Hotel հյուրանոցում, որը քաղաքական գործիչների ու դիվանագետների սիրելի հյուրանոցն է։
Թրամփն արդեն հայտնել է, որ մտադիր է նպաստել Իսրայելի ու Պաղեստինի միջեւ խաղաղ պայմանագրի կնքմանը։ ԱՄՆ նախագահը հանդիպել է Պաղեստինի առաջնորդ Մահմուդ Աբբասի հետ մայիսի սկզբին։
Ավելի վաղ Աբբասը հայտնել էր, որ պատրաստ է հանդիպել Իսրայելի վարչապետ Բինյամին Նեթանյահուի հետ։
1
A Birthday in Italy with Unibank
2
Unibank Receives B++ Sustainability Alignment Rating from Agents for Impact GmbH
3
Ucom Supported Yerevan Conservation Symposium 2026 as Strategic Partner
4
Idram and IDBank Participated in the Opening of My Forest Armenia’s Pavilion at COP17
5
Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17



